Թուրքիայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
28.11.2024 | 12:40Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտնում է, որ տեղական ժամանակով 10։12-ին Քահրամանմարաշի Գյոքսուն շրջանում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել 7,1 կիլոմետր խորության վրա։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի