ՄԻԵԴ-ը Թուրքիային ծանուցել է Անկարայի դեմ 1000 նոր դիմում-բողոքների մասին

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Անկարային ծանուցել է հինգ գործերով 1000 նոր դիմումների մասին, որոնք առնչվում են հանգուցյալ կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն անդամակցելու վերաբերյալ ByLock սմարթֆոնի հավելվածի օգտագործման հետ կապված գործերին, գրում է Turkish Minute-ը։

2023 թվականի սեպտեմբերին մի գործի վերաբերյալ կարևոր վճռի մեջ ՄԻԵԴ-ը գտել էր, որ սմարթֆոնի հավելվածի օգտագործումը հուսալի ապացույց կամ քրեական հանցագործություն չէ:

ByLock-ը, որը ժամանակին լայնորեն հասանելի էր համացանցում, համարվում էր գաղտնի հաղորդակցման գործիք Գյուլենական շարժման կողմնակիցների շրջանում՝ կրոնական խմբավորում, որն արգելվել է Անկարայի կողմից 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո, չնայած որևէ ապացույց չկա, որ ByLock-ի հաղորդագրությունները կապված են ձախողված հեղաշրջման հետ:

Գյուլենական շարժումը, որը ոգեշնչված է Ֆեթուլլահ Գյուլենի կողմից, Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մեղադրվում է 2016 թվականի ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ և պիտակվում է որպես «ահաբեկչական կազմակերպություն», չնայած շարժումը հերքում է իր մասնակցությունը հեղաշրջման փորձին կամ ահաբեկչական գործունեությանը։

ՄԻԵԴ-ի վերջին ծանուցումը ներառում է հինգ գործ՝ Քըլըչարսլանն ընդդեմ Թուրքիայի և 199 այլնի, Չելեբին ընդդեմ Թուրքիայի և 199 այլնի, Թյուքյըլմազն ընդդեմ Թուրքիայի ու 199 այլնի, Քուզուջուն ընդդեմ Թուրքիայի և 199 այլնի, Բաշաղուլն ընդդեմ Թուրքիայի և 199 այլնի։ Այս գործերը, որոնք ներկայացվել են Ստրասբուրգի դատարան 2018-2023 թվականներին, վերաբերում են ահաբեկչության մեջ մեղադրվող Գյուլենի շարժմանն անդամակցելուն։ Նախկինում դատարանը կառավարությանը ծանուցել էր նմանատիպ հիմքերով ներկայացված 3000 դիմումների մասին՝ 2023 թվականի դեկտեմբերին, 2024 թվականի ապրիլին և 2024 թվականի հուլիսին։

Դիմումատուները պնդում են, որ իրենց դատավճիռները, որոնք հիմնված են ByLock-ի ենթադրյալ օգտագործման վրա, խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԴ) սկզբունքները, մասնավորապես, 7-րդ հոդվածը (պատիժ՝ առանց օրենքի) և 6-րդ հոդվածի 1-ին մասը (արդար դատաքննության իրավունք):

Հիշեցնենք, որ վերջերս ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել էր փոխհատուցում վճարել 468 անձի՝ որոշելով, որ նրանց կալանավորումը 2016 թվականի հուլիսին հեղաշրջման ձախողված փորձից հետո «ապօրինի» է եղել՝ «հիմնավոր կասկածների» բացակայության պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի