Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է

Լուրեր

06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
Բոլորը

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու: Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն ունեին տեղեկություն, որ նրանք թմրանյութը ութ հազար դրամով ձեռք են բերել ԻԻՀ երկու քաղաքացուց․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Իրավապահների միջոցառումները շարունակվեցին և տրամաբանական ավարտին հասան նույն օրը՝ ժամը 21-ին, երբ Երևանի Ամիրյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու ու այս դեպքում նաև իրացնելու կասկածանքով, ձերբակալվեցին և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեցին ԻԻՀ երկու քաղաքացիները: 26-ամյա և 32-ամյա տղամարդկանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու սրվակ և մեկ պլաստիկ տարա` լցված ընդհանուր մոտ 84 գրամ դեղնականաչավուն զանգվածով: Նախնական տեղեկության համաձայն` թմրամիջոցը նրանք Հայաստան են ներմուծել մաքսանենգ ճանապարհով:

Երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է նաև ծալովի դանակ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի ծառայողների հետ համատեղ, դատարանի որոշմամբ նոյեմբերի 21-ին խուզարկություն է կատարվել երիտասարդների բնակության վայրում` Նար-Դոսի փողոցի տներից մեկում: Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող 146, 157 ու 125 գրամ քաշերով զանգվածներ ու դեղահաբեր:

Առգրավված թմրամիջոցների շուկայական ընդհանուր արժեքը գերազանցել է 7 միլիոն դրամը:

Նշանակվել են դատանյութագիտական և դատաձգաբանական փորձաքննություններ:

26-ամյա և 32-ամյա տղամարդիկ ձերբակալվել, այնուհետև կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն: