Եթե դու չես քննադատում, ապա դու հող ես նախապատրաստում ապուշ իշխանություններ ունենալու համար․ Հայրիկյանը հիշեցնում է Պլատոնի խոսքերը

Լուրեր

04.06.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
04.06.2026 | 09:40
ՔՊ-ական թեկնածուի ընտանիքին պատկանող ընկերությունը 226 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն կստանա
04.06.2026 | 09:15
Հայտնի են ամառային զորակոչի և զորացրման օրերը
04.06.2026 | 09:00
«Մարգարա» անցակետը հնարավոր է վերագործարկվի․ ՊԵԿ-ը շուրջ 11 մլն դրամի ծախս է իրականացնում
03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Քաղաքական վերջին իրադարձությունների, վարչապետի հայտարարությունների ու դրան հաջորդած մեկնաբանությունների շուրջ Factor.am-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ 

-Պարոն Հայրիկյա՛ն, վերջին օրերին սիրո և համերշխության մթնոլորտը կարծես վերածվել է փոխադարձ կսմթոցների, վիրավորանքների։ Ի՞նչ կասեք, ինչի՞ կարող է հանգեցնել ստեղծված իրավիճակը։

-Ինձ թվում էր, թե իշխանափոխությունից հետո, չնայած հանրության մեծ մասը խանդավառությամբ հեղափոխություն է գոչում, մենք պիտի զբաղված լինեինք ռազմավարական բնույթի խնդիրներով և ոչ թե տեղական մակարդակի իշխանական կռվով։ Բայց, կարծես թե, բավական գայթակղիչ է պայքարը հանուն իշխանության, իսկ դա, ինչպես ցանկացած պայքար, ուղեկցվում է կրքերի դրսևորմամբ։ Իսկ որտեղ կիրք կա, այնտեղ նվազում է սիրո, համերաշխության, բարյացակամության դերն ու նշանակությունը։ Ինչպես տեսնում եք, մենք մնում ենք նույն դիրքի վրա, մեզ համար Սահմանադրությունից կարևոր ոչինչ չկա։

-Վերջին շրջանում ակտիվ քննարկումների, քննադատությունների առիթ դարձան վարչապետի «ասֆալտին կփռենք», «պատերին կտանք» արտահայտությունները։ Ինչպե՞ս եք գնահատում առկա իրավիճակում նման հայտարարությունները։

-Իհարկե դրանք տեղին չէին, եթե ինչ-որ բաներ կան, որոնց նկատմամբ պետք է քայլեր ձեռնարկել, ապա վարչապետը դա այլ մակարդակով պիտի անի։ Այլ է հրապարակային հանրահաճո ելույթները և բոլորովին այլ է աշխատանքը։ Երբ դու վարչապետի պաշտոն ես զբաղեցնում, տեսնում ես երևույթներ, որոնք բացասական են՝ հանգիստ, հավասարակշռված, նունիսկ սառնարյուն պիտի դրանց նկատմամբ հրահանգներ տաս պատկան մարմիններին, բայց ոչ տղայական սպառնալիքների մակարդակով․ նույնիսկ այն դեպքում, երբ քո հանդեպ սպառնալիք է հնչում։ Հեղափոխությունն ունի բարձրակետ, իսկ բարձրակետից հետո գալիս է հեղափոխության նպատակները կյանքի կոչելու գործընթացը։ Հայտարարությունները հարիր չէին, բայց ես չեմ ուզում դա մատի փաթաթան դարձնել և հավատում եմ, որ մենք միասնական ուժերով առաջ կքայլենք։ Ես ավելի քան որևէ մեկն իրավունք ունեմ միասնական ուժերի մասին խոսել, որովհետև ես Նիկոլ Փաշինյանին, երբ ոչ ոք չէր ընդունում, չեմ էլ ասում աջակցել, ես ընդունեցի նրան։ Մենք պիտի փորձենք օգտակար լինել, ինչը չի նշանակում չքննադատել, Պլատոնն էր ասում․ «Եթե դու չես քննադատում, ապա դու հող ես նախապատրաստում ապուշ իշխանություններ ունենալու համար»։ Օգտակար լինել՝ նշանակում է նաև քննադատել։

– Միասնական լինելու մասին խոսեցիք, բայց երեկվանից հայտարարություններ են հնչում, որոնք այնքան էլ միասնականության հետ աղերս չունեն։ Երեկ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին նկատի ունենալով ասաց, որ այն ուժերը, որոնք նրան մեկ անգամ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն։ «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանն էլ այսօր ասել էր, որ իրենք դեռ կմտածեն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների համար կքվեարկեն, թե՝ ոչ։

-Պետական կյանքում միասնականություն չի նշանակում բոլորի համակարծություն։ Նախևառաջ ազգը միասնական է իր Սահմանադրությամբ, որը պարտադրում է իրարամերժ ուժերին միասնական հանդես գալ։ Երբ դու ունես պետություն, միասնականության մասին խոսակցությունները պոպուլիստական են։ Ես, միասնականությանը կողմ լինելով, 15 տարի է խոսում եմ քաղաքացուն երկրի տերը դարձնելու բարձրագույն նպատակի մասին։ Մենք ասում ենք, որ կա մեկը, ով ցանկանում է դրական բան կատարել մեր երկրում, բայց Սահմանադրությամբ չի զբաղվում, ուրեմն սխալ ուղու վրա է։ Սարկաստիկ մի բան ասեմ՝ երևի թե մենք պետք է Սերժ Սարգսյանից ներողություն խնդրենք, որ իրեն բռնապետ ենք համարել և ասում էինք, որ Սահմանադրությունն ինքն իր համար գրեց, բայց չէ որ այդ Սահմանադրության մեջ իրեն բավականին լավ է զգում նաև Նիկոլ Փաշինյանը։

-Փաշինյանը ևս հայտարարել է Սահմանադրական փոփոխությունների մասին։

-Ե՞րբ, 100-րդ օրը, մենք առաջին օրվանից ասել ենք, որ դա հիմնական գործն է, իրեն 100 օր պետք եղավ, որ նման բան ասի, ու դեռ քանի 100 օր, որ գործնական քայլ անի։

Լիլիթ Շաբոյան