Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի հրթիռների փորձարկումներ և հեռահար արձակումներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Թուրքիայի իշխանամերձ Sabah-ը՝վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, գրում է Turkish Minute-ը։

Հաղորդվում է, որ Էրդողանը Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է զարգացումների մասին՝ այն անվանելով Թուրքիայի տիեզերական հավակնությունների կարևորագույն փուլ։

Սոմալիում օբյեկտի կառուցման որոշումը կապված է հասարակածին նրա մոտ լինելու հետ, մի վայր, որը ձեռնտու է հրթիռների արձակելու համար վառելիքի խնայողության և ավելի լավ բեռնատարողունակության առումով:

Տիեզերակայանի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի և Սոմալիի միջև կնքված ծովային համաձայնագրի շրջանակներում, որն ազդարարում է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը։

Թուրքիան նախկինում հրթիռային փորձարկումներ է իրականացրել իր Սինոպի փորձարկման վայրում, սակայն սահմանափակ հնարավորությունները հանգեցրել են ավելի մեծ, ավելի մեկուսացված վայր տեղափոխվելուն:

Հավակնոտ նախագծի մասին հայտարարվում է Թուրքիայի շարունակական տնտեսական խնդիրների ֆոնին։ Քննադատները պնդում են, որ տիեզերական ծրագրին հատկացվող միջոցները կարող են ավելի նպատակային ծախսվել ներքին խնդիրների վրա, և կասկածի տակ են դնում նման ծախսատար նախաձեռնությունների առաջնահերթությունը տնտեսական դժվարությունների ժամանակ:

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի