Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
Տնտեսություն
22.11.2024 | 13:45Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ մեկ միլիոն ինը հարյուր վաթսունհինգ հազար դրամ կհատկացվի «Ավետիս» դասական երաժշտության զարգացման ՀԿ-ին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանոմ է փաստաթղթից։ Նպատակը ՀՀ վաստակավոր մանկավարժ Պետրոս Հայկազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգային ծրագրի իրականացման համար աջակցություն ցուցաբերելն է։
Կարգադրության կատարման հսկողությունը դրված է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
Արփի Հակոբյան