Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

Լուրեր

22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
22.06.2026 | 20:16
Հունիսի 23-ի գիշերը Քանաքեռ-Զեյթունում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. պատուհանները փակ պահել
22.06.2026 | 20:00
ՍԴ-ում ընտրակեղծիքների ողջ ծավալը կներկայացնենք․ հույսներս չենք կորցրել, որ ՍԴ-ն կգտնվի իր բարձրության վրա․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:48
3,5 անգամ աճ՝ անվավեր քվեաթերթիկների թվում․ ինչն է բերել նման կտրուկ փոփոխության
22.06.2026 | 19:36
Մայորի մարմինը հուղարկավորել են առանց ձեռքերի և գլխի․ Բաքուն հայ ընտանիքին կվճարի՞ 104 հազար եվրո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 19:31
Team-ի և AzerTelecom-ի գործարքը բուռն քննարկումների կենտրոնում․ արդյո՞ք վտանգ կա Հայաստանի համար 
Բոլորը

Հայաստան-Ադրբեջանի պետական սահմանի՝ Տավուշի մարզի սահմանազատված հատվածում ադրբեջանական Ղազախի շրջանում  Բաքուն տեսախցիկներ է տեղադրել ու այդպիսով հսկողություն է  իրականացվում Բաղանիս Այրում, Աշաղի Ասկիպարա, Խեյրիմլի, Ղըզըլհաջըլի գյուղերի տարածքներում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին հայտարարել է «Ղազախ» դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Միսիր Ալիևը լրագրողների համար կազմակերպված այցի ժամանակ։ Նրա խոսքով՝ դիվիզիայի տարածքում տեղադրված է ավելի քան 1000 տեսախցիկ, այդ թվում՝ ջերմատեսիլ սարքեր և այլ տեսակի սարքավորումներ։

«Տեսահսկման համակարգն ընդգրկում է նաև «ազատագրված» գյուղերը։ Վերահսկողությունն իրականացվում է դիտակետերից, և Պետական ​​սահմանային ծառայության ղեկավարը հնարավորություն ունի իր աշխատասենյակից իրական ժամանակում վերահսկել իրավիճակը»,- ​​նշել է Միսիր Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի