Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել

Լուրեր

23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
23.06.2026 | 13:10
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
23.06.2026 | 13:01
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
Բոլորը

Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթի տարրեր է ձեռք բերել Կուրսկի և Բրյանսկի շրջանների վրա արևմտյան հեռահար հրթիռներով հարձակումներից հետո, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջանների տարածքներին հարվածներ են հասցվել ամերիկյան և բրիտանական հեռահար բարձր ճշգրտության հրթիռներով:

«Այդ պահից, ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, ավելի վաղ Արևմուտքի կողմից հրահրված տարածաշրջանային հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր», – ընդգծել է Պուտինը:

Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա ագրեսիվ գործողությունների սրման դեպքում, հայտարարել է  Պուտինը:

Հիշեցնենք՝ որ երեկ Կիևն առաջին անգամ բրիտանական Storm Shadow հեռահար հրթիռներ էր օգտագործել ՌԴ տարածքին հարվածելու համար։ Իսկ այսօր Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ առավոտյան Դնեպր քաղաքը ենթարկվել է տարբեր տեսակի հրթիռների հարձակման։ Դրանց թվում եղել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ,  նաև՝ «Կինժալ» հրթիռ և յոթ X-101 թևավոր հրթիռ։