Քննչական կոմիտեում նկարների անհետացման գործը առաջ չի գնում, դիմել ենք ՊՎԾ-ին․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երվանդ Քոչարի թանգարանից 7 կտավների անհետացման փաստը հաստատելու համար սեփականատեր Ռուբեն Քոչարը դիմել է թանգարան և խնդրել է վերադարձնել դրանք։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Իմաստն այն էր՝ հասկանալ՝ նկարները կա՞ն, թե՞ ոչ։ Բողոք ներկայացվեց Կառավարություն, որը գնաց Քննչական կոմիտե, որտեղ 9 ամիս ոչինչ չի կատարվում։ Այսինքն, ցավոք սրտի, քննչական մարմիններին հավատալ այստեղ պետք չէ։ Երկրորդը, մենք դիմել ենք Պետական վերահսկողական ծառայությանը, քիչ թե շատ անկախ մարմին քննչականից, վերահսկող լիազոր մարմինն էլ ԿԳՄՍ-ն է»,- ասաց փաստաբանը։

Աթանեսյանի հեգնեց, թե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարքագիծը «շատ լավն» է։

«Ասում են՝ մենք պարբերաբար ստուգել ենք թանգարանը։ Գիտե՞ք՝ ոնց են ստուգում։ Թանգարանին գրում են մի հատ Ձեզ ստուգեք, թանգարանը ստուգում է ու ասում՝ ամեն ինչ լավ է»,- նշեց Աթանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։