Էրդողանը՝ Թուրքիայի օդային տարածքով Իսրայելի նախագահի օդանավի թռիչքն արգելափակելու մասին

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրազիլիայում G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում հրավիրված ասուլիսում անդրադարձել է նաև Իսրայելի հետ հարաբերություններին։ Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ նա նշել է, որ Թուրքիան խզել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ, նաև հաստատել՝ Անկարան է արգելափակել COP29-ին մասնակցելու համար Բաքու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը։

«Նախ՝ մենք խզել ենք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։ Ինչ վերաբերում է Իսրայելի նախագահի՝ COP29 գագաթնաժողովին Ադրբեջան մեկնելու հարցին, մենք նրան թույլ չենք տվել օգտագործել մեր երկրի օդային տարածքը։ Կան շատ տարբեր երթուղիներ, տարբեր հնարավորություններ, մենք ասել ենք՝ օգտվեք այդ հնարավորություններից»,- հայտարարել է Էրդողանը։

Նշենք, որ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցը Բաքու նախատեսված էր նոյեմբերի 19-ին։ Սակայն նոյեմբերի 16-ին Իսրայելի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ «իրավիճակը գնահատելուց հետո և անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախագահը որոշել է չեղարկել մասնակցությունը Ադրբեջանում կայանալիք կլիմայական համաժողովին»:

Ավելի ուշ ադրբեջանական, այնուհետև իսրայելական աղբյուրները սկսեցին տեղեկություններ տարածել, որ պատճառը Թուրքիայի կողմից իր օդային տարածքով թռիչքի արգելափակումն է։ Դրանից հետո այս տեղեկությունը հաստատեցին նաև թուրքական աղբյուրները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի