imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները

Լուրեր

06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՏԱ և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն այցելել է imID գրասենյակ, որտեղ ակտիվացրել է իր թվային ինքնությունը և ծանոթացել թվային ինքնության ու վստահության ծառայությունների ենթակառուցվածքին։ Քննարկվել են նաև պետական և մասնավոր թվային համակարգերի փոխգործակցության զարգացման հնարավորությունները։

ԲՏԱ և արհեստական բանականության նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն այցելել է imID գրասենյակ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը, Հայաստանում թվային ինքնության և վստահության ենթակառուցվածքի զարգացման ընթացքին, գործող լուծումներին և ոլորտի զարգացման ուղղություններին։

Այցի ընթացքում նախարարը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունը, որի պաշտոնական գործարկումը տեղի էր ունեցել օրեր առաջ՝ TrustConf 2026 by imID միջոցառման շրջանակում։ Նախարարը գործնականում ծանոթացել է թվային ինքնության ստեղծման և կիրառման գործընթացին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվային ինքնության և վստահության ծառայությունների դերը Հայաստանի թվային փոխակերպման գործընթացում, դրանց կիրառման ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությունը՝ անվտանգ և փոխգործունակ թվային միջավայրի ձևավորման գործում։

imID թիմը՝ գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է ընկերության ստեղծման պատմությունն ու առաքելությունը, թվային ինքնության և վստահության ծառայությունների համար ձևավորված ենթակառուցվածքը, գործող պրոդուկտներն ու ծառայությունները, շուկայի հիմնական ցուցանիշներն ու գործընկերների էկոհամակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային չափանիշներին, մասնավորապես՝ ԵՄ eIDAS-ի պահանջներին համապատասխանությանը, ինչպես նաև Հայաստանում ոլորտի հետագա զարգացման ուղղություններին։

Կողմերն ընդգծել են թվային վստահության համակարգի արդյունավետ զարգացման գործում պետության և մասնավոր հատվածի համագործակցության կարևորությունը՝ շեշտելով մասնավոր հատվածի կողմից ստեղծվող տեխնոլոգիաների ու ծառայությունների համադրումը պետական թվային համակարգերի և կարգավորող միջավայրի հետ։ Այս համատեքստում կարևորվել է միասնական և վստահելի թվային միջավայրի ձևավորումը՝ թվային ծառայությունների անվտանգությունը, փոխգործունակությունն ու քաղաքացիների և բիզնեսների համար դրանց լայն կիրառելիությունն ապահովելու նպատակով։

Քննարկվել են նաև պետական և մասնավոր թվային համակարգերի միջև փոխգործակցության ընդլայնման, վստահության ծառայությունների կիրառման խթանման և Հայաստանում ստեղծվող լուծումները միջազգային չափանիշներին համահունչ զարգացնելու հետագա քայլերը»։