ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները

Լուրեր

04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները Մայամիում կհանդիպեն ոչ միայն Կիևի պատվիրակության, այլև եվրոպական երեք երկրների ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Այս մասին Վաշինգտոնում լրագրողներին հայտնել են աղբյուրները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

AFP-ն և Reuters-ը հաղորդում են, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն «նոր գաղափարներ և առաջարկներ, որոնց մշակումն ամերիկացի բանակցողները սկսել են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում»։ Խոսքը սեպտեմբերին Ուիթկոֆի և Քուշների՝ Մոսկվա ու Կիև կատարած այցերի մասին է։ Այդ այցերից հետո որևէ նոր առաջարկի մասին չի հաղորդվել։ Ընդհանուր առմամբ, վերջին շաբաթներին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման նպատակով խորհրդակցությունները վերսկսելու հեռանկարների վերաբերյալ գնահատականները բացասական են եղել։

Հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ հակամարտությունը հայտնվել է վտանգավոր փակուղում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կրեմլում համակարծիք են Ռուբիոյի գնահատականի հետ։

Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում կմնա երկու օր։ Պատվիրակության կազմում են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը և Գերագույն ռադայում իշխող խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։

Մայամիում կայանալիք բանակցություններին, Ուիթկոֆից և Քուշներից բացի, կմասնակցեն ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականներն ու Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։

Axios-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ հոկտեմբերի վերջին Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները կարող են մեկնել Ռուսաստան։

«Իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքով՝ Ուիթկոֆը և Քուշները կարող են այս ամիս ավելի ուշ մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հետագա բանակցություններ վարելու համար»,- գրում է լրատվամիջոցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի