«Ցածրորակ մանկական գրքերը սպանում են երեխաների գեղագիտական ճաշակը». մանկական գրականության վտանգավոր էջերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
Բոլորը

Մանկական գրականությունն այսօր մի քանի անգամ ավելի պահանջված է, մանուկների հասցեագրված  գրքերն  ավելի շատ են վաճառվում, քան գեղարվեստական գրականությունը: Իսկ ի՞նչ մանկական գրականություն է վաճառվում մեր գրախանութներում, արդյոք բացի գույներից ու գրավիչ նկարազարդումներից առաջարկվո՞ւմ է որակյալ ու բովանդակալի գրականություն: Ինչպե՞ս ընտրել ճիշտ մանակական գիրք, և որոնք են մանկական գրականության վտանգավոր էջերը:

«Բուկինսիտ» գրախանութի փոխտնօրեն Լորիս Վարդանյանը հրաժարվում  է վիճակագրական տվյալներ ներկայացնել,  թե տարեկան քանի գիրք է վաճառվում, բայց նշում է, որ գրախանութ մտնելու կուլտուրան մեզանում գնալով զարգանում է: «Երեխաները մայրիկների հետ գալիս են, նույնիսկ լինում է շատ փոքր տարիքի երեխային սայլակի վրա բերում են, դեռ խոսել չգիտի, բայց արդեն գրախանութ է այցելում: Շատ գեղեցիկ ու ողջունելի է»,- նշում է մեր զրուցակիցը։

Լորիս Վարդանյանի խոսքով՝ այսօր պահանջված են և՛ հայ մանկագիրները, և՛ համաշխարհային գրականության թարգմանությունները: Ամենապահանջված հեղինակը, ըստ նրա, եղել և մնում է Հովհաննես Թումանյանը։

Տասը տարի առաջվա համեմատ մանկական գրականության վաճառքի ծավալները մոտ 3 անգամ աճել են: Ինչ վերաբերում է գրքերի գների աճին, մասնագետը նշում է, որ Հայաստանում գրքերը թանկ չեն: Մանկական գրքի միջին գինը համարվում է  3000-4000 դրամը:

Գրողների մի մասն այն տեսակետին է, որ վերջին տարիներին գրախանութում հայտնվել  են անհայտ ծագման գրքեր, որոնք, մեղմ ասած, վտանգավոր են երեխայի ձեռքում հայտնվելու համար:

Ծիծեռնակ ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը, որը նաև Գրողների միության մանկական բաժանմունքի վարիչն է, կարծում է, որ լավի կողքին միշտ էլ հայտնվում է անորակը, պարզապես պետք է ընթերցողին ճիշտ ուղղորդել: «Խնդրում եմ ծնողներին, հեղինակների անունները կարդացե՛ք, արդյոք դրանք կա՞ն դասագրքերում, հայտնի՞ են, որովհետև ամեն մեկը կարող է գիրք տպել: Դա սարսափելի, ծիծաղելի բան է, որ այդ շքեղ գրքերն են գնում, թողնելով ոչ այնքան շքեղ, բայց բարձրավեստ մանկական գրականությունը»,- ասում է Անուշ Վարդանյանը։

Նա  դեմ է գրաքննությանն ու արգելքների կիրառմանը: Կարծում է, որ անորակ գրականության դեմ  պայքարի միակ ձևը բարձրավեստ գրականությունը պրոպագանդելն է:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի դիտարկմամբ՝  շուկայում հայտնված անհայտ ծագման գրքերի վտանգավորությունը չի վերաբերում սոսկ բովանդակությանը, այլ նաև՝ մատուցման մակարդակին։ «էկոլոգիապես վնասական թղթերի վրա են տպագրվում, ցածր գեղագիտությամբ նկարներ են արվում այդ գրքերի համար, անհայտ ծագմամբ հեղինակներ են աշխատում այդ գրքերի վրա, սարսափելի վատ խմբագիրներ ու սրբագրիչներ։ Այնպես չէ, որ դրա մեղքը միայն դաշտինն է»։

Նրա խոսքով՝ խնդիրը բազմիցս բարձրացրել են, ծնողներին հորդորելով չգնել նմանատիպ գրքեր: Լավ մանկական գիրք ընտրելու համար, ըստ նրա՝ տարբեր չափանիշներ կան: «Չափանիշներից մեկը բրենդն է: Անպայման նայել, թե որ հրատարակիչն է հրատարակել այդ գիրքը, որովհետև արդեն Հայաստանում կան  մանկական գրականության մի քանի հրատարակիչներ, որոնք ապահովում են այդ բարձր մակարդակը»,- համոզված է Արքմենիկ Նիկողոսյանը։ Նա ևս դեմ է գրաքննությանը, բայց ըստ նրա՝ մանուկներին հասցեագրված  գրականությունը գոնե ներքին ցենզեր պետք է ունենա. «Բախվել ենք բազմաթիվ տգեղ նկարազարդված գրքերի հետ, որոնք սպանել են երեխաների գեղագիտական ճաշակը, այդ անհայտ բովանդակությամբ ու շինծու գրքերը երեխաներին ոչ միայն չեն կապել գրականությանը, այլ ավելի վանել են»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան