Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում․ իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի Ռազմական և պաշտպանական համագործակցության համատեղ հանձնաժողովի չորրորդ հանդիպումը։ Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադ-Ռեզա Աշտիանին և Ադրբեջանի ԶՈՒ գեներալ-մայոր Ֆարիդ Ալիևը հանդիպմանն ընդգծել են հարևան երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության շարունակականության կարևորությունը։

«Երկրների միջև շարունակական հարաբերությունների և փոխգործակցության շարունակական միտումը հարթակ է ծառայում նրանց հաջողության համար՝ երկրների նպատակների և ազգային շահերի շրջանակում իրենց համագործակցության բարենպաստ ընդլայնման համար»,- նշել է Աշտիանին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում Իրանի պաշտպանական և արտաքին քաղաքականության մեջ։

Աշտիանին շեշտել է՝ Հարավային Կովկասը կարևոր միջավայր է Իսլամական Հանրապետության համար անվտանգության հարցերում։

«Այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և գործընթացները, անկասկած, ազդեցություն ունեն Իսլամական Հանրապետության անվտանգության վրա»,- ասել է իրանցի գեներալը։

Իր հերթին, Ֆարիդ Ալիևը երկրների հետագա համատեղ ջանքեի կոչ է արել՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։

«Մենք վստահ ենք, որ կարող ենք օպտիմալ կերպով իրականացնել հանձնաժողովի վավերացումները՝ խոհեմության և միմյանց հետ համագործակցության միջոցով»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի