Նախագահն այցելել է Հայաստանի ազգային արխիվ

Լուրեր

12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վի­րաբյանի ուղեկցությամբ նախագահը շրջայցն սկսել է քաղաքացիների ընդունելության սրահից, այնուհետեւ փաստաթղթերի վերա­կանգն­ման բաժին-լաբորատորիայում ու էլեկտրոնային շտեմարանի ստեղծման եւ արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում ծանոթացել է իրականացվող աշխատանքներին:

Ամատունի Վիրաբյանը տեղեկացրել է, որ արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքներն սկսվել են 2004 թվականից, ամեն տարի 250000 էջ թղթե եւ 1500 պ.մ. կինո, ֆոտո, ֆոնո փաս­տաթուղթ է թվայնացվում: Առաջին հերթին թվայնացվում են հազվագյուտ եւ եզակի փաստաթղթերը:

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում նախագահը ծանոթացել է արխիվում պահվող հազվագյուտ փաստաթղթերին, մասնավորապես՝ 1607 թ. Շահ Աբասի կողմից Քաշաթաղի հայ մելիքներին հողային արտոնություններ տրամադրելու փաստաթղթին, 1830-1831թթ. Ղարաբաղի (Լեռնային եւ Դաշտային) մարդահամարի արդյունքներին եւ այլն: Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ ընթերցասրահ, զրուցել գիտական հետազոտություններ կա­տարող ընթերցողների հետ, եղել է հին եւ նոր պահոցներում:

Պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահը նշել է, որ երկրների համար արխիվը զուտ փաստաթղթերի շտեմարան չէ. «Յուրաքանչյուր փաստաթղթի ետեւում կենդանի մարդիկ են, իրադարձություններ, պատմություն: Եթե այս փաստաթղթերը չլինեն, մենք չենք կարողանալու վերականգնել այն, ինչ իրականում եղել է: Փաստաթղթերը միայն զուտ պատմական նշանակություն չունեն. պատմությունը միայն փաստ չէ, իրադարձության արձանագրում չէ, պատմությունը նաեւ մեր անցյալն է, մասն է մեր ինքնության, եւ եթե ուզում ենք կառուցել մեր ապագան, անպայման պետք է իմանանք մեր անցյալը, անպայման պետք է գիտակցենք՝ ով ենք մենք: Պատմությունը եւ արխիվն այն ինստիտուտներից են, որոնք հնարավորություն են տալիս ձեւակերպել, թե ովքեր ենք մենք ոչ թե զգացական ձեւով, այլ էապես: Մեր ինքնությունը շատ էական է մեր հետագա քայլերի համար»: