ՌԴ-ն ուկրաինական Սումիի մարզում ԱԹՍ-ով հանրակացարանի է հարվածել․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի Սումիի մարզում Գլուխով քաղաքի հանրակացարանի վրա ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ 1 երեխա։ Մարզային դատախազությունում հստակեցրել են, որ մահացել է 8-ամյա տղա։ Սումիի շրջանային ռազմական վարչակազմից էլ հայտնել են ևս 12 մարդու, այդ թվում՝ 2 երեխայի վիրավորվելու մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ փլատակների տակ կարող են լինել այլ  վիրավորներ։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Տեղական «Глухiв.City» տելեգրամ-ալիքը հրապարակել է գիշերային անօդաչու թռչող սարքի հարվածից հետո առաջին րոպեների տեսանյութը։ Այն ցույց է տալիս, որ հինգ հարկանի հանրակացարանի շենքի մուտքերից մեկը քանդվել է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի ուշ երեկոյան պայթյուն է որոտացել Սումիի մարզի Գլուխով քաղաքում։

Ուկրաինայի Սումիի շրջանը սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի շրջանին, որի տարածք օգոստոսի 6-ին մտել են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները։ Այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը ներխուժել է Կուրսկի շրջան, Սումիի շրջանում հրետակոծությունների ինտենսիվությունը զգալիորեն ավելացել է։ Տեղի վարչակազմը հայտարարել է 23 բնակավայրերի պարտադիր տարհանման մասին, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է մոտ վեց հազար մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի