Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը

Լուրեր

08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
Բոլորը

Հաշվի առնելով Կառավարության նոյեմբերի 14-ի նիստում ուժային ու իրավապահ կառույցների աշխատանքից Փաշինյանի արտահայտած դժգոհությունը և բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականները՝ Factor.am-ը Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Սուրեն Պապիկյանը կշարունակի պաշտոնավարել։

«Պաշտպանության նախարարի հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանը Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 15-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արշակ Կարապետյանին։ Պապիկյանը եղել է նաև փոխվարչապետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Պապիկյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Հավելենք, որ Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ գնահատական տվեց իրավապահ համակարգի գործունեությանը՝ ընդգծելով, որ իր համբերության բաժակը լցվել է։

«Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. գալիս եմ ձեր բոլորի միջոցառումներին, ելույթ եմ ունենում, խոսում եմ, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հետո հաջորդ տարի էլի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, դուք ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում, գնում եմ։ Ուզում եմ հասկանալ` ո՞վ ա ում ձեռ առնում։ Ես ուղիղ եմ ասում` սրա վերջը եկել է»,- իր խոսքում նշել էր Փաշինյանը։

Այսօր էլ Փաշինյանը գրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել զբաղեցրած պաշտոնները՝ ընդծելով, որ պատճառները ոչ թե անձնավորված են, այլ համակարգային։ Արդեն իսկ հրաժարականի դիմումներ են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրաժարականի մասին տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։

Արփի Հակոբյան