Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել

Լուրեր

22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը նախօրեին լսումներ է անցկացրել «Ակադեմիական ազատությունը և կոռուպցիան Ադրբեջանի էներգետիկ ոլորտում» թեմայով՝ նվիրված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին, գրում է ադրբեջանական Turan գործակալությունը։

Միջոցառումը, որը համատեղ կազմակերպվել է Global Witness-ի և Global Magnitsky Justice Campaign-ի կողմից, վարել է  Կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր կուսակցությունների խորհրդարանական խմբի ղեկավար Ջո Փաուելը:

Լսումների մասնակիցները մտահոգություն են հայտնել COP29-ը կազմակերպելու՝ Ադրբեջանի հայտի և այլախոհության դեմ շարունակվող ճնշումների առնչությամբ: Միաժամանակ, ադրբեջանցի հայտնի տնտեսագետ, դոկտոր Գուբադ Իբադօղլուին ազատ արձակելու կոչեր են հնչել։

Ելույթներում ընդգծվել է նաև Ադրբեջանում բռնաճնշումների աճը, ակադեմիական ազատության սահմանափակումները և գիտնականների բանտարկությունը: Մասնակիցները քննարկել են Մեծ Բրիտանիայում ադրբեջանական ծագման ապօրինի միջոցների դեմ ավելի կոշտ գործողությունների անհրաժեշտությունը և Մագնիտսկու գլոբալ ակտի ներքո պատժամիջոցների հնարավոր կիրառումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի