Արևմուտքը ՀՀԿ-ականների հետ շփվում է, քանի որ վերջիններս դեռ կարգավիճակ ունեն. Էդգար Վարդանյան

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը երեկ կոշտ գնահատականներ հնչեցրեց «Իմ քայլը» դաշինքի հասցեին: Դիմելով դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին` Զոհրաբյանը հայտարարեց. «Եթե տղամարդ ես, արի բանավիճենք»:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը, անդրադառնալով լարվածության ձևավորմանը, Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս ընտրությունները սովորական ավագանու ընտրություններ չեն, քանի որ հետհեղափոխական Հայաստանում դրանք առաջինն են:

««Իմ քայլը» դաշինքը հեղափոխական քաղաքացիների մեծամասնության ներկայացուցիչն է:

Իշխանությունները շահագրգռված են, որ այն ստանա բացարձակ մեծամասնություն: Դրանով կամրապնդվեն հեղափոխության ձեռքբերումները: Գիտենք,որ ընտրություններին մասնակցում են նաև նախկին ռեժիմի մաս կազմող ուժեր, որոնք «մաքրվելու» խնդիր ունեն: Նրանք չեն պայքարում, որ ավագանու անդամ կամ քաղաքապետ դառնան: Սա նոր իմիջի ձևավորման և ամրապնդման հարց է: Քաղաքական ուժերի դասական մրցակցություն պետք չէ սպասել: Այսինք` գաղափարական բանավեճեր չեն գնալու: Այն, ինչ տեղի է ունենում, տեղավորվում է «յուրահատուկ ընտրություններ» ասվածի տրամաբանության մեջ: «Բարգավաճ Հայաստանի» ագրեսիվ պահվածքը, սև PR-ն ու Հայկ Մարությանին թիրախավորելը հենց դա է նշանակում:

ԲՀԿ-ն պետք է սևացնի գլխավոր ֆավորիտին, որ կարողանա հաջողության հասնել: Խնդիրը նաև այն է, որ այսօր սահմանափակված է այդ կուսակցության ավանդական ռեսուրսների կիրառությունը: Խոսքը, ինչպես հասկացաք, նյութական խոստումների և տարբեր ազդեցությունների մասին է: Քանի որ այդ ռեսուրսների օգտագործումը սահմանափակված է հեղափոխությունից հետո, ստիպված են քարոզչական այսպիսի մեթոդների դիմել: Սա վաբանկի նման բան է: Շատ ռիսկային է քայլ է: Նման քարոզարշավը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Բայց այլ տարբերակ էլ չունեն: Նրանք նաև մտածում են, որ արհեստական եղանակով «Բարգավաճ Հայաստան» անունը կդառնա ամենաքննարկվածը: Բայց «Իմ քայլը» դաշինքն այսօր ցույց տվեց, որ նրանց մեղադրանքներն անհիմն են, ինչը հարվածելու է հենց ԲՀԿ-ին: Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարձակումների է ենթարկվում նաև ՀՀԿ-ի և Քոչարյանի կողմից: Իշխող ուժը ստիպված է հակադարձել այդ ամենին` ծախսելով քարոզարշավի որոշ ժամանակահատված»:

Անցած շաբաթ գրվեց, որ Ռոբերտ Քոչարյանը վարձել է բրիտանացի լոբբիստների, որ վերջիններս եվրոպական մամուլում գրեն հոդվածներ` Քոչարյանին ներկայացնելով որպես քաղաքական հետապնդման զոհ: Մեր հարցին` այս տեղեկատվությունն ու ՀՀԿ-ի` ԵԽԽՎ-ին դիմելը չի՞ վնասում իշխանությունների իմիջին, քաղաքագետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կազդի կամ կփչացնի Արևմուտքի հետ մեր հարաբերությունները: Արևմուտքը տեսնում է, որ այս քաղաքականության հիմքում նախկին իշխանությունների ինքնապաշտպանության բնազդն է և ռևանշը:

Նաև տեսնում է, որ դրա վրա աշխատում են ցածրորակ լոբբիստական խմբեր:

Օրինակ` աշխարհահռչակ Le Monde-ի նման ինչ-որ թերթ, որն իրական Le Monde թերթը չէ: Այդպիսի քարոզչությանը ոչ ոք չի տրվի: Տեսանելի են մեր երկրում կատարվող ներքին բարեփոխումները, հատկապես` կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Արևմուտքը հասկանում է, որ նրանք, ովքեր ինչ-որ քննադատություններ են անում, կարող էին զրկված լինել այդ հնարավորությունից: Խոսքը ՀՀԿ անդամներին մասին է:

Դա Նիկոլ Փաշինյանի կառավարության մեղմ, կոմպրոմիսային քաղաքականության արդյունք է: Հեղափոխություններից հետո`անցումային արդարադատության փուլում, շատ հակաիրավական ուժեր են զրկվում քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից: Արևմուտքը լսում է Հանրապետականներին, որովհետև նրանք դեռ ունեն որոշակի կարգավիճակ`պատգամավոր, ԱԺ խոսնակ,փոխխոսնակ և այլն:

Բայց այդ ամենը ժամանակավոր է: Արևմուտքը գիտի` նախկին իշխանություններն ինչ հակաօրինական գործունեություն են իրականացրել: Գոյություն ունեն բազմաթիվ փաստաթղթեր, օրինակ` Fredoom House-ի զեկույցները, որոնցում Հայաստանն ավտորիտար է ներկայացվում: Վերջին գաղտնալսումը ցույց տվեց, որ Քոչարյանը կոնտակտ ունի դատական իշխանության հետ: Դատական իշխանությունը վախենում է նախկին իշխանություններից և տարբեր թելերով կապված է: Խնդիր կա, երբ դատավորը զանգում է ԱԱԾ կամ ՀՔԾ պետի հետ, բայց դրա շարժառիթն էլ ենք լավ հասկանում»:

Լևոն Փանոսյան