Պատերազմի դադարից 4 տարի անց ՀՀ-ն և Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չեն ստորագրել․ ի՞նչ սպասել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական փուլում խոստացել է․ «Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»։ Հանրապետական Թրամփը մինչ ընտրությունները նաև զանգահարել էր Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, իսկ Նիկոլ Փաշինյանը ընտրության նախնական արդյունքների պարզ դառնալուն պես նրան ուղղված շնորհավորական նամակում գրել է․

«Լիահույս եմ, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»:

Իլհամ Ալիևը Թրամփին շնորհավորելով՝ գրել է․ «Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»։ Նա գոհունակություն է հայտնել հանրապետական առաջնորդի առաջին պաշտոնավարման օրոք Վաշինգտոնի և Բաքվի միջև համագործակցության առնչությամբ:

Թրամփը, ում կառավարման շրջանում՝ 2020 թվականի աշնանը, Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, օրերս վերահաստատել է իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։ Ի՞նչ ջանքերի մասին կարող է խոսք լինել, եթե նույն Թրամփը 2020-ի աշնանը նախագահ լինելուն զուգահեռ ընտրարշավ էր անցկացնում և ասում, թե Կոսովոյի օրինակով կարող է լուծել Ղարաբաղի հարցը։
Factor TV-ում հրավիրված քննարկմանը մասնակցում են՝ Լիլիթ Դալլաքյանը՝ քաղաքագետ, Առնոլդ Բլեյանը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ, Արթուր Օսիպյանը՝ հանրային գործիչ, Դավիթ Խաժակյանը՝ ԼՀԿ փոխնախագահ, Հայկ Սահակյանը՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ։

Ռոբերտ Անանյան