Ամստերդամում ֆուտբոլային խաղից հետո պաղեստինամետ անձինք հարձակվել են իսրայելցի երկրպագուների վրա

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առնվազն տասը իսրայելցի երկրպագուներ հարձակման են ենթարկվել Ամստերդամում «Այաքս»-«Մաքքաբի» ֆուտբոլային խաղից հետո: Ըստ Իսրայելի ԱԳՆ-ի՝ տուժածների վիճակն անհայտ է։

«Մաքաբին» Եվրոպայի լիգայի խաղում 0։5 հաշվով պարտվել է «Այաքսին»։ Խաղի ավարտից հետո սոցիալական ցանցերում հայտնվել են Ամստերդամում անհայտ դիմակավորված անձանց կողմից իսրայելցի երկրպագուների վրա հարձակումների տեսանյութեր։ Ynet-ը հայտնել է, որ հարձակվողներից ոմանք կրել են պաղեստինյան դրոշներ և վանկարկել կարգախոսներ: Լրատվականը հայտնում է շուրջ 30 մարդու ձերբակալության մասին։

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդն Ամստերդամում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել մնալ հյուրանոցներում։ Միաժամանակ, կոչ է արվել Իսրայելի այն քաղաքացիներին, որոնք այցելում են Նիդերլանդների հասարակական վայրեր, չցուցադրել իսրայելական կամ հրեական խորհրդանիշները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ տեղյակ է հարձակումների մասին: Նեթանյահուն նաև երկու ինքնաթիռ է ուղարկել Ամստերդամ՝ իսրայելցիներին տարհանելու համար։

Հայտարարության մեջ ասվում է, որ վարչապետը Նիդերլանդների իշխանություններից պահանջել է «արագ և վճռական գործողություններ ձեռնարկել անկարգությունների դեմ»՝ Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի