Կառավարությունը հավանություն տվեց «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաներին

Լուրեր

09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Գործադիրը կառավարության նիստում չզեկուցվող հարցով  հավանություն տվեց 1899 թվականի հուլիսի 29-ին և 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագծին:

Այս կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար։

Կառավարության ներկայացրած հիմանավորման մեջ ընդգծված է, որ դատարանը միջազգային կազմակերպություն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների և մասնավոր կողմերի միջև արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ լուծման համար:

Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է նշանակել մինչև չորս արբիտր, որոնք հայտնի են որպես «Դատարանի անդամներ» (նշանակվում են 6 տարով և կարող են վերանշանակվել):

Կոնվենցիաների վավերացման համար անհրաժեշտ է Հայաստանի ՍԴ-ի որոշումը հիշյալ կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։

Դատարանին Հայաստանի Հանրապետության անդամակցումը լիովին համահունչ կլինի հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու և դիվանագիտական լուծումներն առաջ տանելու Հայաստանի Հանրապետության հանձնառությանը։

Կառավարությունն ակնկալում է, որ դատարանին անդամակցությունը հնարավորություն կտա նաև ազգային մակարդակում իրենց գործունեությունը ծավալող իրավաբանների թեկնածությունն առաջադրել որպես արբիտր՝ այդ թվում միջպետական վեճերի լուծման համար:

Հարկ է նկատել նաև, որ այս պահին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Դատարանում քննվում են երկու միջպետական և մեկ ներդրումային վեճ տարբեր միջազգային պայմանագրերի ներքո: