Գերմանիայում հայտարարել են իշխող կոալիցիայի փլուզման մասին

Լուրեր

08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, որը Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության (FDP) նախագահն է։ Այն Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDP) կոալիցիայի մաս է։ Քրիստիան Լինդների հրաժարականը հաստատել է կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրեյթը։

Գերմանական Bild-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Օլաֆ Շոլցն առաջ է անցել FDP-ից. նոյեմբերի 6-ի երեկոյան FDP-ն ծրագրում էր դուրս գալ կոալիցիոն հանձնաժողովից, իսկ նոյեմբերի 7-ին՝ խզել կոալիցիոն համաձայնագիրը և հետ կանչել իր նախարարներին։

Գերմանական Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 6-ին Բեռլինում կայացած կոալիցիոն հանձնաժողովի նիստում Քրիստիան Լինդներն առաջարկել է կոալիցիոն գործընկերներին համաձայնել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2025 թվականի սկզբին։ Այդ դեպքում նա պատրաստ կլիներ ընդունել Գերմանիայի լրացուցիչ բյուջեն 2024 թվականի համար և մնալ անցումային կաբինետի կազմում մինչև խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու Գերմանիայի նոր դաշնային կառավարության ձևավորումը։ Ի պատասխան՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Լինդների պաշտոնանկության մասին։

Շոլցը նաև Բունդեսթագում քվեարկության կդնի իր վստահության հարցը։ Քվեարկությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 15-ին։ Հաղորդվում է, սակայն, որ առանց ամբողջ կոալիցիայի ձայների նա չի կարող նման վստահություն ձեռք բերել, ինչը նշանակում է Բունդեսթագի մոտալուտ լուծարում։

Գերմանիայում արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ արդեն 2025 թվականի մարտին, գրում է DW-ն։

Գերմանական մամուլն ավելի վաղ գրել էր, որ Օլաֆ Շոլցի իշխող կոալիցիան կարող է փլուզվել։ Նոյեմբերի սկզբին լրատվամիջոցները ձեռք էին բերել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների գաղափարներով փաստաթուղթ, որում նա պահանջում էր «տնտեսության վերագործարկում»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի