Վարչապետի որոշմամբ Արմեն Հայրապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշոտնից
Տնտեսություն
06.11.2024 | 19:06Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Արմեն Հայրապետյանն ազատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշոտնից։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։