Ադրբեջանն ու Իրանը Կասպից ծովում համատեղ զորավարժություններ են անցկացրել

Լուրեր

18.02.2026 | 17:38
Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար
18.02.2026 | 17:30
Պաշտոնական ճաշ Հունաստանի նախագահի անունից՝ ի պատիվ ՀՀ նախագահի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 17:23
Կրակոցներ Աջափնյակում. կա մեկ սպանված և վիրավորներ, դեպքի վայրում է ՀՀ ոստիկանապետը
18.02.2026 | 17:17
«Ալիևը Բաքվի դատական համակարգը համեմատել է Նյուրնբերգի հետ. սա հրեշավոր միտք է». Սուրեն Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը
18.02.2026 | 17:10
Կարգավիճակի հստակեցում եմ պահանջում իմ ընկերների հետ միասին․ տաքսու վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 17:06
Դոհա․ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է և կարող է խաղալ Ալկարասի դեմ
18.02.2026 | 17:04
Կրեմլը հիշեցրել է՝ ՌԴ-ն նախկինում առաջարկել է Իրանից ընդունել հարստացված ուրանը
18.02.2026 | 17:02
Դատարանը պարտավորեցրել է վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը
18.02.2026 | 16:57
Yandex-ն ամեն ամիս վարորդից 200-250 հազար դրամ «քերում» ա․ վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 16:53
2027–2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին դասագրքեր
18.02.2026 | 16:49
«Հաճախորդը մտավ խանութ, ասեց՝ հեսա կվերադառնամ․ հետևի կողմով փախավ»․ տաքսու վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 16:42
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Երևանում անձրև է սպասվում
18.02.2026 | 16:31
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել ՌԴ-ի  հետ կապված Marinera լցանավի վրացի նավապետ Ավթանդիլ Կալանդաձեին
18.02.2026 | 16:22
Մայրաքաղաքում փոսալցում իրականացնող ընկերություններից մեկը փոխկապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ
18.02.2026 | 16:11
Յոհանես Կլեբոն՝ 10-ակի օլիմպիական չեմպիոն
Բոլորը

Կասպից ծովում՝ իրանական տարածքային ջրերում, Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի մի խումբ զինծառայողների և նավերի մասնակցությամբ անցկացվել են «AZIREX-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները։

Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում ներկայացվել է զորավարժության նպատակը՝ նվիրված ծովում որոնողափրկարարական աշխատանքներին և կատարվող անելիքներին, տեղի են ունեցել փոխադարձ քննարկումներ։

Ադրբեջանա-իրանական ռազմական համագործակցության ամրապնդման նպատակով անցկացվող զորավարժությունների ընթացքում փրկարարական և բժշկական աշխատանքների, որոնողափրկարարական գործողությունների և նավաբեկության դեպքում նավի անվտանգության ապահովման սցենարներ են իրականացվել։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ռազմանավերն ու անձնակազմը ժամանել են Իրան՝ զորավարժություններին մասնակցելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի