«Սյունիք» ֆուտբոլային ակումբն աջակցություն է հայտնել ՀՖՖ գործող ղեկավարությանը

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի առաջին խմբում գտնվող «Սյունիքը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել հայկական ֆուտբոլի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակի վերաբերյալ։

«ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում Սյունիք ՖԱ-ն սատարել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ քվեարկելով նրա օգտին:

Ակումբը հասկանում է երկրպագուների կողմից Հայաստանի ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքների վերաբերյալ դժգոհությունը։

Այնուամենայնիվ, հայկական ֆուտբոլը նաեւ մասսայական ֆուտբոլն է, մանկապատանեկան ֆուտբոլը, ֆուտզալը, կանանց ֆուտբոլը, ֆուտբոլային ենթակառուցվածքները։ Այս ոլորտներում վերջին տարիներին

ՀՖՖ-ի կողմից կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որի արդյունքներն ակներեւ են, իսկ խնդիրները պահանջում են անհապաղ լուծումներ, որոնք հնարավոր են ֆուտբոլային ընտանիքի միասնական ջանքերի շնորհիվ։

Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ երեկ «ԲԿՄԱ» – «Արարատ Արմենիա» հանդիպման ժամանակ բողոքի ցույց է իրականացվել։ Ֆուբոլասերները, ծխարձակ ջահերը ձեռքերին, ներխուժել են մարզադաշտ, վանկարկելով «հեռացիր-հեռացիր»՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։