ՀՀ ոստիկանությունը քաղաքական պատվեր է կատարում․ Հ․ Ավետիսյանը դիմեց Ոստիկանությանը և ԱՄՆ դեսպանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

05.06.2026 | 21:40
Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 4-6-ին աճել է մոտ 33%-ով
05.06.2026 | 21:30
Ում է ընտրում Հայաստանը․ ինչ են ցույց տվել նախընտրական 10 հարցումները
05.06.2026 | 21:19
Եղիշե Մելիքյանը և Օգնյեն Չանչարևիչը` Ղազախստանի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 21:09
Կես միլիոն դոլարից ավելի՝ Meta-ին․ քաղաքական ուժերի գովազդային ծախսերը 
05.06.2026 | 20:56
Բանավեճի պնդումները՝ սխալներից մինչև մանիպուլյացիաներ․ Factor TV-ի ստուգումը՝ իրական ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:51
Ներքին Չարբախում ընդդիմադիրների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է. ՆԳՆ
05.06.2026 | 20:48
CNN-ը պնդում է՝ պատերազմի ընթացքում Իսրայելն Ադրբեջանում գաղտնի զորքեր է տեղակայել ու գործողություններ արել Իրանի դեմ․ Բաքուն հերքում է
05.06.2026 | 20:30
Երևանում մեկնարկել է Չեխիայի վիզաների դիմումների ընդունման կենտրոնի աշխատանքը
05.06.2026 | 20:16
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 20:12
1 մլրդ դրամից ավելի է ծախսվել արտահիմնադրամային միջոցներից․ Եգորյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:59
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
05.06.2026 | 19:49
Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
05.06.2026 | 19:43
Թաթոյանը պնդում է՝ Փաշինյանի իշխանությունը մեծացրել է Ռուսաստանից կախվածությունը․ որ պնդումն է ճիշտ, որը՝ սխալ
05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
Բոլորը

Ապօրինի զենք պահելու կասկածանքով օրերս ձերբակալված,  ապա երեկ ազատ արձակված Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում  ուղերձով դիմեց ՀՀ ոստիկանությանը, ԱՄն դեսպանին և երիտասարդներին։

Ավետիսյանը հայտարարեց, թե ՀՀ ոստիկանությունը հանդիսանում է պատանդ օրվա իշխանությունների ձեռքին և կատարում է քաղաքական պատվեր։

«Սա են վկայում նաև ՀՀ գիտակից և ակտիվ քաղաքացիների նկատմամբ վերջին օրերին Ոստիկանության կողմից  ծավալած գործողությունները։ Մասնավորապես՝  ընդամենը մի քանի օրվա մեջ ՝ ինը անձի, այդ թվում և ինձ,  ապօրինի զենք ունենալու  հորինված կասկածով  ձերբակալելու հանգամանքը։ Այդ ինը անձանցից ոչ մեկի մոտ ապօրինի զենք կամ զինամթերք  չի հայտնաբերվել, այդ թվում և՝  բնակարանների խուզարկությամբ։  Այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան քաղաքական պատվեր՝  իջեցված օրվա իշխանության կողմից  ճնշելու, վախեցնելու, ինչու չէ՝ տեռորի ենթարկելու այն բոլոր գիտակից քաղաքացիներին, որոնք համաձայն չեն այս իշխանության վարած ներքին և արտաքին կործանարար քաղաքականության հետ։  Ես չեմ հավատում, որ ՀՀ ոստիկանությունն այնքան վատ է աշխատում, որ այս ինը քաղաքացիների դեպքում մի քանի օրվա մեջ ունեցել է օպերատիվ տվյալ կամ կասկած ապօրինի զենք ունենալու մասին, սակայն ոչ մեկի դեպքում այդ կասկածը չի հիմնավորվել։  «Տարօրինակ» պատահականությամբ՝ այս բոլորը ինը քաղաքացիները ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ»,- նշեց Ավետիսյանը։

Հաջորդիվ նա դիմեց  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին՝  հաշվի առնելով, որ  «Հայաստանի ոստիկանական համակարգում, նաև արդարադատության համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում ԱՄՆ կառավարությունն ունի նշանակալի և ազդեցիկ դերակատարում»։

«Մեծարգո դեսպան, ես Հովհաննես Ավետիսյանն եմ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որ ձեր կառավարության ֆինանսավորմամբ 2012 թվականին մեկնել է ԱՄՆ կրթություն ստանալու Զորջիայի պետական համալսարանում, այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը ԱՄՆ երեք բուհական հաստատություններում ստացել է բարձրագույն կրթություն` դիվանագիտության, հանրային քաղաքականության և հանրային կառավարման մասնագիտություններով, և այն քաղաքացին, որը գիտակցաբար ընտրել և անցնում է իրական պետական գործիչ դառնալու և լինելու քարքարոտ և պատասխանատու ճանապարհը, որի գլխավոր երազանքն այս իմաստով ապահով, ժողովրդավար և բարեկեցիկ Հայաստան ունենալն է: Ես այս ճանապարհին կանգնած այն քաղաքացին եմ, որին ապօրինի ձերբակալում է այն ոստիկանությունը, որը ներկայում ստանում է ԱՄՆ կառավարության տեխնիկական, ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցությունը:

Ձեր ջանքերն իրապես գնահատելի են Հայաստանում արդարադատության համակարգը բարեփոխելու, Հայաստանի ոստիկանական համակարգը զարգացնելու և վերափոխելու գործում: Ցավում եմ, որ ստիպված եմ Ձեզ ասել հետևյալը. ԱՄՆ կառավարության ջանքերը և աջակցությունն ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ օրվա իշխանության կողմից դրանք չեն ծառայեցվում Հայաստանում ժողովրդավարական համակարգ հաստատելու, արդարադատության իրապես արդար համակարգ ունենալու և ունենալու ոստիկանություն, որ առաջնորդվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքներով: Սա են վկայում ոչ միայն նշանակալի տեմպով աճող հանցագործությունների թիվը, արդարադատության համակարգի, մեղմ ասած, անարդյունավետ գործունեությունը, այլ նաև այն և հատկապես այս հանգամանքը, որ ներկայի իշխանությունը Ձեր կառավարության աջակցությունն օգտագործում է Հայաստանում ռեպրեսիվ համակարգ ստեղծելու գործում, օրվա կառավարության ղեկավարը Ձեր աջակցությունն օգտագործում է խելացի և թիրախային քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում, օրվա իշխանությունը Ձեր աջակցությունն օգտագործում է ընտրանքային արդարադատություն կիրառելու, իսկ ավելի ճիշտ և ընդհանուր առմամբ՝ Ձեր կողմից տրամադրվող աջակցությունն օգտագործում է ավտորիտար մեթոդներով կառավարվող համակարգ ստեղծելու գործում»։

Առանց չափազանցության՝ հայկական պետությունը կասկածի տակ է։ Ապրում ենք ամոթի և համատարած անպատասխանատվության մի շրջան, որը հաջորդիվ Հայաստանի ժամանակակից պատմության մեջ կդաջվի՝ որպես «Մեծ ամոթի շրջան․ նկատեց բանախոսը։

«Սրանով հանդերձ, ինքս չեմ հուսալքվում և չեմ հանձնվում և, առավել ևս, չեմ համակերպվում: Չեմ համակերպվում, քանի որ ես գիտեմ, թե ինչ է համախմբման ուժը, ես գիտեմ, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, և ես նաև գիտեմ, որ համախմբման պարագայում մենք դառնալու ենք այնքան զորեղ, որ կարողանալու ենք կանգնեցնել մեր պետությունն ավերող այս իշխանությանը և կարողանալու ենք Հայաստանում ունենալ հայկական պետականության և հայ ժողովրդի շահերը սպասարկող իշխանություն: Այս հարցում, թերևս, ամենակարևոր դերակատարումը երիտասարդներինն է»,- շեշտեց Ավետիսյանը։

Իսկ ինչ կարգավիճակ ունի այժմ Հովհաննես Ավետիսյանը. Factor TV-ի հարցին ի պատասխան նրա փաստաբան Արսեն Բաբայանը նշեց. «Հիմա փաստացի մեղադրյալի կարգավիճակում է։ Փաստորեն, ինքը մեղադրվում է հանցավոր արարքի մեջ, բայց  քանի որ մեղադրանք ներկայացված չէ, այդպես դատավարական կարգավիճակ չունի։ Հիմա վկա է, որը փաստացի մեղադրյալի կարգավիճակ ունի»։

Հիշեցնենք, որ կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը երկու օր առաջ ձերբակալվել էր ապօրինի զենք կրելու, պահելու կասկածանքով: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում ասել էր, որ այս գործով 7 անձ է ձերբակալվել, նրանց Ոստիկանությունն է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել` ապօրինի զենք զինամթերք կրել, պահելու հոդվածի հատկանիշներով: Երեկ փաստաբան Արսեն Բաբայանը գրառմամբ տեղեկացրել էր, որ մի քանի քննչական գործողություններ ավարտելուց հետո Ավետիսյանը ազատ է արձակվել։ Իսկ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշել էր,  որ նույն հոդվածով օրեր առաջ ձերբակալվել է ևս երկու անձ։ 

 

Մանրամասները` տեսանյութերում։