Թրամփն իրեն ՌԴ-ի բարեկամ համարողներին «հիվանդ» է անվանել՝ հայտարարելով, թե հենց ինքն է կանգնեցրել «Հյուսիսային հոսք 2»-ը

Լուրեր

23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
23.06.2026 | 14:15
ՄԻՊ-ը դատապարտել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը
23.06.2026 | 14:13
Քանի Կիևյան կամուրջը փակ է, կանգառասրահ տեղադրեք այդ փողոցում. Կուբատյանը` Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:07
Թուրքմենստանի նախագահն Ալիևի հետ Արցախում է․ նրանք այցելել են Շուշի
23.06.2026 | 14:03
Շիշը շպրտել եմ հանդարտեցնելու համար, սեղանին է դիպել. Միքայել Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:00
Կիևյան կամրջի վրա կիրակի չեն աշխատել, պիտի 24/7 լինի. ավագանու անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:53
Չեղարկվել է Երևան-Գյումրի էլեկտրագնացքի մեկնումը Դալարիկ կայարանի մոտ տեղի ունեցած վթարի պատճառով
23.06.2026 | 13:49
Գնում են մանկապարտեզի բացման ու վախենում պատերին կպնեն. քանդվում է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն Արիզոնա նահանգի Գլենդեյլի մարզադաշտում հաղորդավար Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում «հիվանդ» անվանել նրանց, ովքեր իրեն Ռուսաստանի բարեկամն են համարում։

«Նրանք [դեմոկրատները] սիրում են ասել, որ ես Ռուսաստանի բարեկամն եմ, աշխատել եմ Ռուսաստանի համար, որ ես ռուս լրտես եմ։ Այս մարդիկ հիվանդ են»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի ամենամեծ ձեռքբերումը «Հյուսիսային հոսք 2» գազատարն է, որն անցնում է Ռուսաստանից Գերմանիա՝ ամբողջ Եվրոպայով։

«Ես ոչնչացրեցի այն։ Ոչ ոք դա չի արել, բայց ես դա արել եմ: Ես կանգնեցրեցի նրան»,- ասել է Թրամփը։

Իր նախագահության ընթացքում Թրամփը բազմիցս քննադատել է Գերմանիային «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման համար՝ միաժամանակ դեմ լինելով Մոսկվայի հետ նախկին հարաբերությունների վերականգնմանը։ Մասնավորապես, նա սպառնացել է պատժամիջոցներ կիրառել շինարարությամբ զբաղվող գերմանական ընկերությունների դեմ։

Կրեմլը «Հյուսիսային հոսքի» մասին Թրամփի հայտարարությունները բացատրել է Միացյալ Նահանգներում «նախընտրական մրցավազքով»։

«Մենք տեսնում ենք, որ այս մրցավազքի շատ տարրեր այնքան էլ չեն տեղավորվում մեր ըմբռնման մեջ։ Շատ բաներ չափազանց էքստրավագանտ են, չափազանց զգացմունքային: Հավանաբար, այս ընտրարշավի թեժ պահերին էլ մենք լսում ենք վերոնշյալ հայտարարությունները»,- ասել է Պեսկովը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի