Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութին՝ ԱՄՆ-ի կողմից հրադադարի հաստատման ջանքերի ֆոնին

Լուրեր

08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Բոլորը

Իսրայելն առավոտյան մի շարք հզոր ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ բնակիչներին տարհանելու հրամանից հետո: Սրանք առաջին նման հարվածներն  են խիտ բնակեցված քաղաքային շրջաններում մի քանի օրվա ընթացքում, գրում է Reuters-ը։

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ թիրախավորում են «Հըզբոլլահ»-ի օբյեկտներն ու ակտիվները։

Հարվածները հաջորդում են ԱՄՆ-ի գլխավորած դիվանագիտության նորացված, բայց առայժմ անորոշ շարքին, որը նպատակաուղղված է Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի հաստատմանը՝ վերջ դնելու Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող ՀԱՄԱՍ-ի և «Հըզբոլլահ»-ի միջև ավելի քան մեկ տարվա մարտերին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Իսրայելը և Լիբանանը շարժվում են փոխըմբռնում ձեռք բերելու ուղղությամբ, որն անհրաժեշտ ՄԱԿ-ի՝ վաղուց խախտված 1701 բանաձևի իրականացման համար։ Այն հիմք կհանդիսանա ներկայիս հակամարտությունը դադարեցնելու համար։

Մինչ այդ, Լիբանանի վարչապետը չորեքշաբթի հույս էր հայտնել, որ Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում, քանի որ Իսրայելի հանրային հեռարձակողը հրապարակել էր համաձայնագրի նախագիծ, որը պահանջում է նախնականով  60-օրյա զինադադար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի