Դիլիջանի բնակչի ավտոտնակը պայթեցվել է. մեղադրանք է ներկայացվել հարևանին. ՔԿ

Լուրեր

05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Բոլորը

Պարզվել են Դիլիջան համայնքի բնակչին պատկանող ավտոտնակը պայթեցնելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ նշելով, որ գործի վարույթով մեղադրանք է ներկայացվել հարևանին։

«2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 04։30-ին, Դիլիջան համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00։25-ի սահմաններում, պայթեցրել են իրեն պատկանող ավտոտնակը, որտեղ կայանված է եղել որդուն պատկանող «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, խուզարկություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ»,- տեղեկացնում են ՔԿ-ից:

Գերատեսչության փոխանցմամբ՝ արզվել և հիմնավորվել է, որ Դիլիջան համայնքի բնակիչները, հողային վեճի հետ կապված, երկար տարիներ գտնվել են անբարյացկամ հարաբերությունների մեջ, որի ընթացքում նրանցից մեկը՝ 56-ամյա տղամարդը, ավտոտնակը պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել:

«Դրանից բացի՝ վերջինս բռնություն էր գործադրել հարևանի նկատմամբ։ Թեև այդ առնչությամբ քրեադատավարական համապատասխան ընթացակարգով նրանք հաշտվել էին, սակայն անբարյացկամ հարաբերությունները շարունակվել են՝ հողային վեճի հետ կապված դատական գործընթացի պատճառով։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, Դիլիջան համայնքի 56–ամյա բնակիչը, հարևանի գույքը ոչնչացնելու և վնասելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված պայթուցիկ նյութը տեղադրել է վերջինիս պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել այն։ Արդյունքում՝ հանրավտանգ եղանակով վնասվել է ավտոտնակը, ինչպես նաև՝ ավտոտնակում կայանված «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան՝ քաղաքացուն պատճառելով խոշոր չափերի՝ 4.500.000 ՀՀ դրամի վնաս»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՔԿ-ի փոխանցմամբ՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 56-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է, հավելում են գերատեսչությունից։