Հարավային Կորեան մտադիր է թիմ ուղարկել Ուկրաինա՝ հյուսիսկորեական զորքերին վերահսկելու համար

Լուրեր

11.08.2026 | 13:02
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Հարավային Կորեան մտադիր է թիմ ուղարկել Ուկրաինա՝ դիտարկելու և վերլուծելու Ռուսաստանի կողմից հյուսիսկորեական ստորաբաժանումների տեղակայումը։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի ներկայացուցիչը, փոխանցում է VOA-ն։

Պաշտոնյան, որը լրագրողների հետ զրուցել է անանունության պայմանով, ասել է, որ Սեուլը և նրա դաշնակիցները գնահատում են, որ առնվազն 11,000 հյուսիսկորեացի զինվորներ են տեղափոխվել Ռուսաստան, և նրանցից ավելի քան 3,000-ն այժմ տեղակայված են Ուկրաինայի առաջնագծի մոտ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հայտարարել է, որ հազարավոր հյուսիսկորեացի զինվորներ, որոնք, ինչպես ակնկալվում է, պետք է ուժեղացնեն ռուսական զորքերն առաջնագծում, շուրջ երեք տարի պատերազմ են մղում հակամարտող կողմերի սահմաններից դուրս: Զելենսկին ասել է, որ խոսել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սյոկ Յոլի հետ և նրան ասել, որ 3000 հյուսիսկորեացի զինվորներ արդեն գտնվում են ռազմաբազաներում՝ ռազմաճակատի գծի մոտ, և որ կանխատեսում է, որ այդ թիվը կավելանա մինչև 12,000-ի։

«Եզրակացությունը մեկն է՝ այս պատերազմը միջազգայնացվում է և դուրս է գալիս երկու երկրների (Ուկրաինայի և Ռուսաստանի) սահմաններից»,- գրել է Զելենսկին Telegram-ում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի