Բլինքենը դատապարտել է Վրաստանի ընտրություններում միջազգային նորմերի խախտումները ու կոչ արել դրանք հետաքննել

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

«Վրաստանի կենսունակ ժողովրդավարությունը ուժի աղբյուր է 2004 թվականից ի վեր, և երեկվա  մասնակցությունը ցույց է տալիս վրացի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարությանը»,- այս մասին ասվում է Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի տարածած հայտարարության մեջ։

«2024 թվականին, սակայն, միջազգային և տեղական դիտորդները նշել են նախընտրական միջավայր, որը նշանավորվել է իշխող կուսակցության կողմից հանրային ռեսուրսների չարաշահմամբ, ձայների գնմամբ և ընտրողների ահաբեկմամբ։ Այս ամենը նպաստել է անհավասար պայմաններին ու խաթարել հասարակության և միջազգային վստահությունը արդար արդյունքի հնարավորության նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Բլինքենի՝ թեև միջազգային և տեղական դիտորդները համակարծիք են, որ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված է եղել, սակայն ԱՄՆ-ն նշում է խախտումների և պատահական բռնությունների մասին հաղորդումները։

«Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ ընտրությունների հետ կապված խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների ամբողջական հետաքննության վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։

Բլինքենը կոչ է անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին հարգել օրենքի գերակայությունը, չեղյալ համարել հիմնարար ազատությունները խաթարող օրենսդրությունը և միասին վերացնել ընտրական գործընթացի թերությունները։

«Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նպատակները, որոնք ամրագրված են երկրի սահմանադրությամբ, պահանջում են, որ կառավարությունը հարգի քաղաքացիական հասարակության անդամների իրավունքները և Վրաստանի բոլոր քաղաքացիների հիմնարար ազատությունները»,-ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի