Լուկաշենկոն հայտարարել է, որ Պուտինը Բելառուսի տարածքից Ուկրաինայի վրա հարձակվելու համար իրենից թույլտվություն չի խնդրել

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թույլտվություն չի խնդրել իր երկրի տարածքից Ուկրաինայի վրա հարձակվելու համար, քանի որ դա «եղել է զորքերի սովորական դուրսբերում զորավարժություններից հետո»։

BBC-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է ինքը թույլատրել Կրեմլին Ուկրաինայի վրա հարձակվել Բելառուսի տարածքից, Լուկաշենկոն ասել է․ «Որտեղի՞ց գիտեք, որ ես բելառուսական տարածքն օգտագործելու թույլտվություն եմ տվել»։

Ի պատասխան՝ լրագրողը հիշեցրել է, որ Բելառուսի տարածքն է օգտագործվել ներխուժման համար։

«Այնտեղ զորավարժություններ են անցկացվել, որոնց մասնակցել են հազարավոր ռուս զինվորներ։ Պուտինը սկսեց այն վայրերից, որտեղ դրանք գտնվել են Բելառուսի հարավում, զորքերը դուրս բերել Ուկրաինայի սահմանի երկայնքով։ Ինչ-որ պահի նա վերաուղարկել է այդ զորքերի մի մասը Կիև: Համոզված եմ, որ նրանց սադրել են։ Պուտինից է կախված, թե ինչպես դուրս կբերի իր զորքերը՝ Կիևով, թե Մինսկով»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Լրագրողի հստակեցնող հարցին՝ այդ ժամանակ չի՞ զանգահարել Պուտինին, որպեսզի պարզի, թե ինչ է տեղի ունենում, Լուկաշենկոն պատասխանել է․ «Ո՛չ։ Նա ինձ չի զանգահարել, ես էլ նրան չեմ զանգել։ Նրա զորքերն են, և նա իրավունք ունի դրանք դուրս բերել՝ ուր ցանկանում է»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի