Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Հարավային Կովկասում «տևական ու արդար խաղաղության հասնելու կարևորությունը»
ԱՄՆ պետարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։
ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ Բլինքենը ցավակցություն է հայտնել Ֆիդանին հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Կողմերը քննարկել են Լիբանանի Կապույտ գծի երկայնքով հակամարտությանը դիվանագիտական լուծում գտնելու շարունակական ջանքերը: Պետքարտուղարը կրկնել է, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը Գազայում և պատանդներին տուն վերադարձնել։
«Նրանք նաև քննարկել են Հարավային Կովկասում արդար և տևական խաղաղության հասնելու կարևորությունը՝ փոխկապակցվածության մեծացմամբ, որն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի