Ձերբակալվել է զինվորների դիմանկարները ներկելու համար կասկածվող անձը
Հասարակություն
22.10.2024 | 21:14ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ ձերբակալվել է Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկելու համար կասկածվող կինը:
«ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն:
Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ով և ինչու է ջնջել զոհված տղաների նկարները շենքերի պատերից․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ