Ու՞մ էր ձեռնտու ձայնագրության տարածումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 16:45
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
16.12.2025 | 16:37
ՖԻՖԱ․ Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ
16.12.2025 | 16:30
Փոշի, կեղտ, չկառուցված․ Խաչատուր Սուքիասյանը՝ Կենտրոնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:21
Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
16.12.2025 | 16:20
Կիևի «Դինամոյի» մարզիչ․ «Նոայի» դեմ խաղում պետք է պահենք ակումբի դեմքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:15
Ամոթ է ուսադիր կրող մարդու համար․ Պապիկյանը՝ պահեստազորի փոխգնդապետի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:05
Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն
16.12.2025 | 16:01
Քրեական վարույթ է հարուցվել 37-ամյա տղամարդու կողմից հոր ու մոր սպանության դեպքով
16.12.2025 | 15:52
Ռոբերտ Արզումանյանը` ժյուրիի կազմում․ The Guardian-ն ընտրում է տարվա լավագույն ֆուտբոլիստներին
16.12.2025 | 15:45
Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել
16.12.2025 | 15:36
Ճամբարակի համայնքապետին պատկանող ինքնակամ շինությունը պետք է քանդվի․ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել
16.12.2025 | 15:22
Եվրոպայի առաջնորդները խոստանում են բազմազգ ուժեր ստեղծել Ուկրաինայի համար
16.12.2025 | 15:10
ՀՀ ՊՆ-ն ԵՄ-ից 20 մլն եվրո կստանա // Թրամփը BBC-ից 5 մլրդ դոլար է պահանջում․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 15:06
Դատավորներին 40 հզր դոլար՝ բարենպաստ դատական ակտի համար․ փաստաբան Արմեն Օհանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
16.12.2025 | 14:54
Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպան Բեռլինում համաձայնության են եկել անվտանգության երաշխիքների շուրջ
Բոլորը

«Ելք»-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանը երկու օր առաջ տարածված գաղտնալսման տարածման պատասխանատուներ է համարում Ռոբերտ Քոչարյանին և իր թիմին:

«Սա արվել է երկրորդ նախագահի կողմից, երկրորդ նախագահի փաստաբանների կողմից, որովհետև քաղաքական թիմ այնտեղ դեռևս չեմ տեսել, այդ թիմը և, կարծում եմ, դրան միացել է Հանրապետական կուսակցությունը՝ այլընտրանք չունենալով»,- ասում է պարոն Սիմոնյանը։

Ձայնագրության տարածման նպատակը պարոն Սիմոնյանի համար պարզ է՝ հասնել հրաժարականների․ «ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը հրաժարական են տալիս և մի քիչ անց հայտնվում է ևս մի բան, որը վերաբերվում է ինձ, պարոն Փաշինյանին և հարց է առաջ քաշվում՝ դուք ինչի՞ հրաժարական չեք տալիս»։

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հանրապետականին և Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման տարածման մեջ կասկածող Ալեն Սիմոնյանին խորհուրդ է տալիս անմիջապես դիմել Դատախազություն։ «Հիմա եթե պարոն Ալեն Սիմոնյանն ասում է, որ ինչ-որ իքս մարդը կամ իքս կառույցն է գաղտնալսել, ոչ թե էդ իքս կառույցը պետք է արդարանա կամ ապացուցի, որ անմեղ է, այլ Ալեն Սիմոնյանին խորհուրդ եմ տալիս, որպես ԱԺ պատգամավոր և փոխնախագահ, եթե ունի փաստեր, հենց հիմա՝ այս պահին, առանց վարանելու գնա համապատասխան իրավապահ մարմիններին ցուցմունք տա, թե ինչ գիտի այն փաստերի վերաբերյալ, որ ով է գաղտնալսել։ Եվ նա պարտավոր է դա անել։ Եթե նա դա չի անում, ուրեմն գործ ունենք քաղաքական մանիպուլացիայի, պոպուլիզմի և դեմագոգիայի հետ»,- հայտարարում է ընդդիմադիր հանրապետականը։

Քննիչ հանձնաժողովն, ըստ Էդուարդ Շարմազանովի, հենց դրա համար են ստեղծում, որպեսզի փորձեն պարզել գաղտնալսման փաստը, ժամանակը, տեղը և այն, թե ով է արել: Պարոն Շարմազանովը տեղյակ է, որ «Ելք»-ի իր գործընկերները ձայնագրության բովանդակության մեջ անօրինական ոչինչ չեն տեսնում։ «Ես դրա հետ համամիտ չեմ։ Ես երեկ Փաշինյանին ասացի՝ եթե այդ ամենը աներ Գորիկ Հակոբյանը և Վահրամ Շահինյանը, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, երեկ էս ԱԺ-ն օդ կհաներ, ԱԺ-ից բան չէր թողնի։ Հիմա ի՞նչ է փոխվել, ընկեր»,- հարցնում է ԱԺ փոխնախագահը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը պնդում է, որ ձայնագրման բովանդակության մեջ անօրինական ոչինչ չկա։ Փոխարենը նա արդեն կասկածներ, ունի, թե ո՞վ կամ ովքե՞ր են իրականացրել այդ ձայնագրությունը։

Լրագրող- Ձեր կարծիքով դա անհատի ձեռքի գո՞րծ է, թե: կազմակերպության։

Ֆելիքս Ցոլակյան- Ավելի շատ առաջինը։ Ներսից, ես կարծում եմ ներսից է եղել էդ բանը, բայց թե ով է եղել, ինչ է եղել, չեմ կարող ասել։ Մտահոգիչ է շարունակությունն էլ։ Ես նաև մտածում եմ, որ սա մեր հեռուստատեսային սերիալների պես բան լինի։

Պարոն Ցոլակյանը խուսափում է ասել, թե ում էր ձեռնտու այս ձայնագրության տարածումը։ Նա միանգամից համաձայն չէ Ալեն Սիմոնյանի վարկածի հետ, գուցե նրանց էլ դա պետք չէր․ «Ձեռնտու պետք է լիներ կարող է նաև երրորդ ուժի»։

Այսօր խորհրդարանը ստեղծեց հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու ուսումնասիրությամբ զբաղվող քննիչ հանձնաժողովը։ Գևորգ Կոստանյանն ասում է, թե ինչով է զբաղվելու հանձնաժողովը: «Այդ ձայնագրությունը և այլն առիթ է հանդիսացել, որ մենք քննարկման առարկա դարձնենք երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը առնվազն հեռախոսային խոսակցությունների և նամակագրության գաղտնիության պաշտպանության տեսանկյունից։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե կա այդպիսի ձայնագրություն, ձայնագրության փաստը մի կողմ եմ դնում, այդ ձայնագրության առկայությունը ինքնին, ես կարծում եմ ցանկացածի մոտ, այդ թվում ձեր մոտ, կարող է հարց առաջանալ՝ գուցե մեկն էլ ապօրինի ի՞ն ձ է լսում»,- պարզաբանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազը։

Հետևաբար, ըստ Գևորգ Կոստանյանի, քննիչ հանձնաժողովը պետք է պարզի հեռախոսային խոսակցության գաղտնիության երաշխավորման աստիճանը և գործիքակազմը։ Քրեական գործի հետ, ըստ նրա, հանձնաժողովը կապ չունի։

Մհեր Արշակյան