Կարդալ իմանալը մի բան է, հասկանալը՝ այլ․ ֆունկցիոնալ անգրագիտության ցուցանիշը ՀՀ դպրոցներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանում դպրոց հաճախելու ցուցանիշները վատթարացել են․ այս մասին հայտարարություն են տարածել ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի փորձագետները։ Մասնագետներին մտահոգել է հատկապես ավագ դպրոցներում հաճախելիության պատկերը։

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հանրակրթական դպրոցներից հեռացած (ուսումն անավարտ թողած) աշակերտների թիվը 2023-2024 ուսումնական տարվա սկզբին 355 է, որից 99-ը՝ ավագ դպրոցից։ Ըստ կոմիտեի՝ գլխավոր պատճառներն են սոցիալ-տնտեսական վատ պայմանները, այն, որ ծնողները չեն ուղարկում երեխաներին դպրոց կամ թույլ չեն տալիս, անկարողությունը, մասնավորապես՝ լսողական, տեսողական, հենաշարժողական, մտավոր թերզարգացումը, բազմահաշմանդամությունը։

Ոլորտի հայաստանցի մասնագետներն ավագ դպրոցում հաճախելիության ցուցանիշների վատթարացման իրենց պատճառներն են առաջ քաշում։

«Մեզ մոտ 12-ամյա կրթությունը պարտադիր է, և շատերը 10-րդ դասարանից աշխատում են։ Շատ ընտանիքներ իսկապես սոցիալական խնդիրներ ունեն։ Սովորողների զգալի մասը մինչև 9-րդ դասարանը չունի համապատասխան գիտելիքներ և ավագ դպրոցում ուսումը շարունակելու իմաստ էլ չի տեսնում»,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնում նաև հայաստանյան դպրոցներում ուսման արդյունքների նվազման կապակցությամբ։ Օրինակ` հաճախ բացակայում են կարդալու նվազագույն հմտությունները։

ԹԻՄՍ-ի (TIMSS) վերջին՝ 2019 թվականի զեկույցի համաձայն էլ՝ Հայաստանում կրտսեր դպրոցի շրջանավարտների ֆունկցիոնալ անգրագիտության պայմանական շեմից՝ 400 բալից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի, ինչը, միևնույն է, ըստ փորձագետների, մտահոգիչ ցուցանիշ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան