Ուկրաինական պատերազմից հետո Թուրքիայում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին հանրային աջակցությունը զգալի աճել է

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիայում հանրային աջակցությունն արևմտյան բլոկներին, ինչպիսիք են Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն, զգալիորեն աճել է: Այս մասին է վկայում Pew Research Center-ի հրապարակած նոր հարցումը, գրում է Middle East Eye-ը։

Հարցումն անցկացվել է այս տարվա հունվարի 29-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ երկրում՝ 1049 քաղաքացու հետ հարցազրույցների միջոցով: Պարզվել է, որ թուրքերն այժմ ավելի դրական են վերաբերվում ՆԱՏՕ-ին, որին Թուրքիան տասնամյակներ շարունակ անդամակցում է։ Դաշինքին աջակցությունը 2019 թվականի 25 տոկոսից այս տարվա սկզբին հասել է 42 տոկոսի:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, այս դեպքում նույնպես փոփոխությունը նկատելի է։ Հարցմանը մասնակցած չափահաս թուրքերի 56 տոկոսն ասել է, որ կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը։ Դրան աջակցությունը 2017 թվականին ընդամենը 40 տոկոս էր։

«Թուրքական հասարակությունն ավելի ու ավելի է անհանգստացած Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա, և նրանք նայում են դեպի արևմտյան կազմակերպություննեը՝ տարածաշրջանում կայունության համար։ Թուրքիան եղել է ՆԱՏՕ-ի հավատարիմ անդամ Սառը պատերազմի ամբողջ ընթացքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իր նեղուցների նկատմամբ Խորհրդային Միության բռնակցման սպառնալիքներից հետո»,- լրատվամիջոցին ասել է անկախ վերլուծաբան Ջերեն Քենարը՝ հավելելով, որ ազդեցություն ունի երկրում չդադարող գնաճը։

Անկարայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ սրվել են մի շարք հարցերի, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։ Չնայած դրանց գնմանը՝ Թուրքիայի կառավարությունն աջակցել է Ուկրաինային 2022 թվականին Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր՝ անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների վաճառքի միջոցով:

Հարցման արդյունքներով՝ թուրքերի միայն մեկ երրորդն է դրականորեն վերաբերվում ՄԱԿ-ին, և միայն 30 տոկոսը՝ Ռուսաստանին։ 26 տոկոսը դրական է վերաբերվում Չինաստանին, 18 տոկոսը՝ ԱՄՆ-ին։

Թուրքերի 60 տոկոսը չի վստահում համաշխարհային առաջնորդներից ոչ մեկին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահության ամենաբարձր մակարդակն ունի՝ 31 տոկոս։ Նրան հաջորդում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ 29 տոկոսով։ Հատկանշական է, որ այն մարդիկ, որոնք աջակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մոտավորապես նույնքան դրական են վերաբերվում թե՛ Ռուսաստանին, թե՛ ՆԱՏՕ-ին։

Էրդողանի ժողովրդականությունը նվազել է 2017 թվականից ի վեր, երբ հեղաշրջման փորձից հետո այն բարձրացավ մինչև 75 տոկոսի: Այս տարի այն նվազել է 32 տոկոսային կետով՝ հասնելով 43 տոկոսի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի