Նոր տեսախցիկների տեղադրումը նոր հարցեր է առաջացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

ՀՀ նոր կառավարության վերաբերմունքը երթևեկությունը վերահսկող արագաչափ սարքերի և տեսախցիկների վերաբերյալ հայտնի է:

Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ եղած ժամանակ խստորեն քննադատել, անգամ՝ ակցիաներ է իրականացրել արագաչափերի դեմ:

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ իրար հաջորդած երեք նիստերում անդրադարձավ վարորդին տուգանելու և արագաչափերի խնդրին՝ հստակ դեմ արտահայտվելով արագաչափերին և տեսախցիկներին:

Վարչապետի դիրքորոշումը հստակ է՝ արագաչափը, տեսախիցկը պետք է քաղաքացիների գրպանը մտնելու ձև չլինեն, քաղաքացին «տուգանքի մատերիալ» չէ: Սեպտեմբերի 7-ին տարածվեց տեղեկատվություն տեսախցիկների հնարավոր բազմացման վերաբերյալ: Խոսքը Երևանը ևս 2 հազար տեսախցիկով հսկելու մասին է:

Ոստիկանությունը մեկնաբանեց՝ վստահեցնելով, որ դա ընդդեմ վարորդների չէ և հիշեցնելով, որ ոստիկանությունը վարչապետի հանձնարարությամբ նախաձեռնել է տուգանքների նվազեցման, ինչպես նաև տուգանքը համագործակցությամբ փոխարինելու գործընթաց: Նրանք ուզում են պաշտպանել հասարակական կարգը: Ավտովարորդների պաշտպանության լիգայի ներկայացուցիչները նշում են, որ փաստացի՝ տուգանքների չափը մնացել է նույնը, իսկ այս վիճակում 2 հազար կամ մի քիչ ավել-պակաս թվով տեսախցիկներով համալրումը պատուհաս կդառնա: Բացի այդ, գործ ունենք մարդու իրավունքների ոտնահարման հետ հետ:

Մինչ կառավարությունը կհիմնավորի տեսախցիկների տեղադրման կարիքը, ուշագրավ է այն հարցը, թե դրանց տեղադրման հսկայական ներդրումը որ ընկերությունն է անելու:

Մինչ այս, հիշեցնենք, տեղադրում էր «Էլիպս» ընկերությունը, վերահսկում՝ «Սեքյուրիթի դրիմ»-ը: Սակայն հունիսի 21-ին այս ընկերություններում հատուկ գործողություններից հետո ոստիկանությունը հայտարարեց 1 միլիարդ 16 մլն դրամ հափշտակության մասին:

Ընկերությունների տնօրենները հանդես եկան հայտարարություններով, թե ոչ մի չարաշահում չկա, ոստիկանությունը շտապել է հայտարարություններ անելիս:

Այնուամենայնիվ, հասկանալի է, որ այդ ընկերությանն այլևս չեն դիմի նույն հարցով: Հնարավոր է՝ շուկա է մտնում նոր խաղացող:

Մանրամասները՝ տեսանյութում։