Ներկայումս գործող դատավորները շարունակում են մնալ նույն վախեցածները, դրա պատասխանատուն այս իշխանությունը չէ, այլ՝ աղմուկ բարձրացնողներն են․ Պարգև Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ներկայումս գործող դատավորները շարունակում են մնալ այն նույն վախեցածները, դրա պատասխանատուն այս իշխանությունը չէ, այլ՝ աղմուկ բարձրացնողներն են։ Հենց նրանք են դատավորներին դրել այն վիճակի մեջ, որ դատավորներն ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ չեն, այդ հիմքերը դեռ նախկին իշխանության ժամանակ են դրվել, ըստ որի,  պետք է անպայման «դաբրո» ստանան։

Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր, այժմ գործող փաստաբան Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանը։ 

«Հեռախոսային խոսակցության մեջ դատավորի՝ ԱԱԾ պետին զանգելու դրվագը խոսում է այն մասին, որ սա քաղաքական պատվեր չէր, եթե պատվեր լիներ, էլ ինչո՞ւ էր զանգում, իրեն պետք է զանգած լինեին»,-ասաց նա՝ շեշտելով, որ իր դատավոր աշխատած տարիներին եղել են գործեր, որոնց վերաբերյալ ինքն էլ է խորհրդակցել  ուժային կառույցների հետ։ 

Պարգև Օհանյանը շեշտեց, որ նախաքննությունը պետք է նախ պարզի, թե այս ձայնագրությունն ու՞մ էր ձեռնտու։

«Ենթադրություններ չեմ սիրում անել՝ հուսանք կպարզվի՝ ո՞վ է գաղտնալսել, երբ է դա արվել և ու՞մ է դա ձեռնտու»,-ասաց նա։ 

Նախկին դատավորը շեշտեց՝  ստեղծված իրավիճակը թեև հեշտ վերահսկելիներից չէ, սակայն անհնար էլ չէ իրավիճակը կառավարելը։

«Հեշտ չէ, քանի որ մենք մի քիչ թույլ ենք տեխնիկական հագեցվածության առումով, թույլ ենք նաև քանի որ հազար ու մի խանգարողներ, սադրանքի գնացողներ կան։ Ցավով եմ արձանագրում, որ այս ամեն ինչը վերածվում է նաև սև և սպիտակի։ Կարծում եմ, որ ժողովուրդը պետք է փառք տա Աստծուն, որ իր ներկայացուցիչն այդպիսի արդարամտություն, ազնվություն և դուխ ունի»,-նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Աղավնի Սուքիասյան