Քոչարյանի, Սարգսյանի ուրվականները չէին խանգարի Բագրատ Գալստանյանի շարժմանը, եթե հստակ այլընտրանք ներկայացվեր. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերսկսեց ընդդիմադիր շարժումը․ երեկ հանրահավաքից հետո ՍԴ-ի մոտ էին հավաք անցկացնում, իրենց ասելով՝ դեղին քարտ էին ցույց տալիս ՍԴ դատավորներին։ ՍԴ-ն օրերս որոշել էր, որ սահմանազատման կանոնակարգը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև՝ ըստ էության որոշեցին, որ Անկախության հռչակագրի՝ Սահմանադրության մեջ չներառված դրույթները չունեն իրավական ուժ, ինչը վերաբերում է նաև ՀՀ և ԼՂ վերամիավորման որոշումներին։ Հաղթելու շանս ունի՞ այս շարժումը, որի առաջնորդները նախորդ ամիսներին Փաշինյանին հեռացնելու օրեր և ժամեր էին նշում որպես վերջնաժամկետ։
Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Քոչարյանի, Սարգսյանի «ուրվականները» չէին խանգարի Բագրատ Գալստանյանի շարժմանը, եթե հստակ այլընտրանք ներկայացվեր։

«Ի վերջո, ինչո՞ւ էին այդ ուրվականները անհաջողության մատնվում, երբ անկախ այս շարժման՝ գործունեություն էին ծավալում 44-օրյա պատերազմից հետո։ Հենց պատճառն այն էր, որ նրանք ոչինչ չէին առաջարկում։ Խնդիրը ոչ միայն այն է, որ նրանք նախկին են, այլ նաև նրանում է, որ իրենք ոչ մի բան չեն առաջարկում, որ համոզիչ կլինի ժողովրդի համար։ Ինչ հարցնում էիր, օրինակ՝ հիմա կչեղարկե՞ք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ասում էին՝ ոչ, հարցնում էին՝ պատերազմ կսկսե՞ք Ադրբեջանի դեմ, ասում էին՝ ոչ, բա եթե այդ երկուսը չեք անում, ի՞նչ եք անելու․․․ բոլորս հասկանում ենք, ոչ մի բան չնշանակող հայտարարություն է ասելը, թե արժանապատիվ կբանակցեն։ Այնպես որ, շատ ավելի կոնկրետ գաղափարներ պետք է լսեն մարդիկ, որպեսզի առաջնորդվեն այս կամ այն քաղաքական առաջարկով»,- նշում է Նավասարդյանը։

Նա պնդում է, որ ամեն դեպքում, մարտավարական առումով՝ «ուրվականներից» ազատվելու խնդիրը կա․ «Դա ավելի անկաշկանդ է դարձնում քեզ։ Եվ մեր հասարակության այն մասը, որը ոչ մի կերպ չի ընդունում որևէ կապ անցյալի հետ, նրանց արհամարհել չի կարելի, եթե նոր ես մտնում քաղաքականության մեջ։ Այստեղ քո ցանկացած քայլը պետք է հստակ լինի։ Եթե հետևենք այդ շարժման առաջնորդին, ապա ինքը հանդիպում է հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, և եթե հետևենք՝ լրագրողներից, փորձագետներից ո՞ւմ հետ է առավել կառուցողական և պատրաստակամ երկխոսում Բագրատ Գալստանյանը, ապա կտեսնենք, որ դրանից երևում է՝ որևէ կապ կա։ Եթե նույնիսկ որևէ պայմանավորվածություն չկա նրանց մեջ, ապա, ակնհայտորեն, Բագրատ Գալստանյանը ընտրում է նախկին երկու նախագահների թիմերին՝ որպես պոտենցիալ կամ իրական գործընկեր, ռեսուրս։ Թեև մենք լսել ենք, որ ես չգիտեմ՝ ով է դրել այս բեմը, ծախսը կատարել, դա, իհարկե, մարդկանց մոտ առաջացնում է հարցեր»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան