Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի ընթացքը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական նպատակները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի, առողջապահության իրավունքի, խտրականության արգելքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների, կյանքի իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, հավաքների ազատության, կրթության իրավունքի ապահովման, ինչպես նաև միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Նախարարը մանրամասնել է իրականացված քայլերը, որոնք ներառել են մասնագիտական կարողությունների զարգացմանը, օրենսդրական նախաձեռնությունների մշակմանն ու իրազեկման միջոցառումների իրականացմանը վերաբերող գործունեությունը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2025 թվականին նախատեսված միջոցառումներին։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և իրավական պետության կայացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։