Խաղաղության պայմանագիր չի կարող լինել առանց բռնի տեղահանված անձանց վերադարձի․ Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կետերից մեկը միջազգային դատական ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերից փոխադարձաբար հրաժարվելն է: Այս պահանջն առաջ է քաշել ադրբեջանական կողմը։ Ինչ հետևանք կարող է առաջացնել հայցերից հրաժարումը։ Թեմայի վերաբերյալ Factor TV-ն զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։

Այս պահին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի Հաագայի արդարադատության միջազգային դատարանում մեկական հայց ունեն՝

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիանի հիմքով։

ՄԻԵԴ-ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 հայցերից առաջինը վերաբերում է 2020 թվականի պատերազմի ընթացքում թույլ տրված խախտումներին, բայց նաև նախկինում տեղ գտած այն խախտումներին, որոնք ունեցել են շարունակական բնույթ։ Օրինակ՝ անձանց անհետացման դեպքերը, որոնք թեև տեղի են ունեցել 90-ական թվականներին, բայց շարունակական են եղել, ուստի՝ հայտնվել են ՄԻԵԴ-ի իրավազորության ներքո:

Երկրորդ գանգատը կապված է գերիների դատավարությունների հետ՝ այն քաղաքացիական կամ զինվորական անձանց, որոնք, որպես գերիներ հայտնվելով Ադրբեջանում, ենթարկվել են ապօրինի դատավարությունների և դատապարտվել են ինչ-որ հանցագործությունների համար: ՄԻԵԴ-ում նրանց արդար դատաքննության, անձնական ազատության իրավունքների խախտման հարցերն են բարձրացվել:

Երրորդ գանգատն առնչվում է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումներին, այսինքն՝ 2021 թվականին՝ Գեղարքունիքում, այնուհետև՝ Ջերմուկում, Սյունիքում սահմանային վեճերին, ադրբեջանական հարձակումներին, որոնց հետևանքով ադրբեջանական զորքերն առաջխաղացում են ունեցել ՀՀ-ի տարածք, և դրանց հետևանքով խախտվել են մարդու իրավունքներ:

Չորրորդ գանգատն ամբողջությամբ կապված է Լաչինի միջանցքի արգելափակման և դրան հաջորդած զարգացումների հետ, այդ թվում՝ բռնի տեղահանում, 2023 թվականի ագրեսիա, շրջափակման ընթացքում տեղ գտած խախտումներ՝ քաղաքացիական անձանց տեղաշարժի սահմանափակումներ կամ նրանց՝ հարկադիր սովի մատնում և այլ վնասներ:

Ըստ Ղազարյանի՝ հավանականությունը, որ Հայաստանը հաղթելու է այս ատյաններում, բավականին մեծ է, և Ադրբեջանը գիտակցում է այս հանգամանքը։ Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ դատարաններում առավել հեշտ հաղթում է նա, ով զոհի կարգավիճակում է, իսկ Հայաստանը զոհի կարգավիճակում է։

«Խաղաղության պայմանագիր չի կարող լինել առանց բռնի տեղահանված անձանց վերադարձի»,- մեզ հետ զրույցում նշեց Ղազարյանը՝ համոզմունք հայտնելով, որ միջազգային հանրությունը չի կարող համակերպվել Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստի հետ։

ՄԻԵԴ-ում քաղաքացիներն ինչպես անհատական գանգատներ ունեն ներկայացրած, այնպես էլ Հայաստանն է միջպետական գանգատի շրջանակներում ներառել քաղաքացիների գործերը։

«Քաղաքացիները, որոնց գործերը միջպետական գանգատով ուղարկվել են ՄԻԵԴ, մնում են առանց իրավական պաշտպանության, ուստի՝ իրենք կարող են իրենց ձեռքը վերցնել իրենց պաշտպանությունը»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը գործերի ընդունելիության չափանիշներ ունի, և եթե ողջամիտ բացատրություն ներկայացվի, թե ինչու ավելի շուտ հնարավոր չի եղել գանգատ ներկայացնելու, հավանականությունը, որ այդ բացատրություն ՄԻԵԴ-ի համար ընդունելի կլինի, մեծ է։

Մանրամասները՝ տեաանյութում

 

Արաքս Մամուլյան