Նպատակը Լոռու և Սյունիքի մարզերում 5000 հա անտառ տնկելն ու մշակելն է․ կայացել է ծրագրի ղեկավար խորհրդի նիստը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Կայացել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի ղեկավար խորհրդի երրորդ նիստը․ տեղեկացնում են ՊԳԿ-ի հայաստանյան գրասենյակից։

2025 թ․-ի ապրիլի 29-ին Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը բացեց Երևանում կայացած «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի ղեկավար խորհրդի երրորդ նիստը։ Ծրագրի նպատակն է Հայաստանում, մասնավորապես՝ Լոռու և Սյունիքի մարզերում, տնկել և մշակել 5000 հա անտառ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ծրագրի ղեկավար խորհրդի նախագահությունը հանձնեց Արա Մկրտչյանին: Բացման խոսքում նա ընդգծեց Հայաստանի համար անտառների կարևոր նշանակությունը՝ որպես կլիմայի փոփոխության մեղմացման միջոց։ Նա նաև շեշտեց համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ Հայաստանի անտառային էկոհամակարգերի երկարաժամկետ կայունությունն ու դիմակայունությունն ապահովելու համար:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ծրագրի դոնորներին և համաֆինանսավորողներին՝ շարունակական աջակցության համար, և կարևորեց ծրագրի իրականացման գործընկեր՝ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ՊՀ) հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ ծրագրի նպատակների իրագործման համար։

Հանդիպումը տեխնիկական քննարկումների հարթակ ծառայելուց զատ, մասնակիցներին հնարավորություն տվեց քննարկել գլխավոր ձեռքբերումները և շոշափելի արդյունքները, որոնք նշանակալի առաջընթաց են ապահովում կայուն անտառակառավարման և կլիմայի դիմակայունության ուղղությամբ։

2024 թ․-ի կարևոր ձեռքբերումների շարքում առանձնացվեց անտառային ծառատեսակների 126,000 տնկիների հաջող արտադրությունը, որը կարևոր քայլ է Հայաստանի անտառվերականգնման և կենսաբազմազանության ապահովման նպատակների իրականացման համար։ Տնկիները, որոնք աճեցվել են մարզերի տնկարաններում, ապահովել են ծրագրի թիրախային տարածքներում անտառապատման աշխատանքների ժամանակին իրականացումը:

Հետագա քայլերի մասին․ 2025 թ․-ի անտառատնկման սեզոնի նախապատրաստական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են․ ներկայումս աճեցվում է 548,184 տնկի:

Զգալի առաջընթաց է գրանցվել նաև անտառների պետական հաշվառման գործընթացում։ Արդեն իսկ չափագրվել է 264 հողատարածք, որը պլանավորված աշխատանքների ընդհանուր ծավալի 83.4 % է։ Այս կարևոր նախաձեռնությունն արժեքավոր տվյալներ է տրամադրում՝ անտառների առողջության գնահատման, անտառային ռեսուրսների կայուն օգտագործման և փաստարկված քաղաքականության մշակման համար։

Հայաստանի՝ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացման հեռանկարի հանձնառության համաձայն, ընդունվել է էներգախնայողության վերաբերյալ չորս ազգային ստանդարտ, որոնք ուղված են բարելավելու գործելակերպը և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորներում։ Քաջարանի, Վանաձորի և Ալավերդու մասնագիտական ուսումնական հաստատություններին տրամադրվել են եռակցման սարքավորումներ՝ էներգախնայող տեխնոլոգիաների ուսուցումը բարելավելու և տեխնիկական մասնագետների նոր սերունդ նախապատրաստելու նպատակով։

Ղեկավար խորհրդի նիստը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին քննարկել աշխատանքների իրականացման ընթացքը, վերլուծել և գնահատել մարտահրավերները, ամփոփել հիմնական ձեռքբերումները, և սահմանել գործնական քայլեր՝ առաջիկա տարում ծրագրի արդյունավետությունն ու ազդեցությունն ավելի բարձրացնելու համար։