Պատրաստվում ենք Լավրովի այցին․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
05.05.2025 | 17:16
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանելու է Երևան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք պատրաստվում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այցին, Դաշնային խորհրդի նախագահի այցին»,-ասել է ԱԺ նախագահը։
Սիմոնյանը Լավրովի այցի ժամկետներ չի նշել, իսկ Վալենտինա Մատվիենկոյի այցի վերաբերյալ նշել է, որ այն նախատեսվում է հունիսի 5-6-ին։