Իսրայելն անցանկալի անձ է հայտարարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և արգելել նրա մուտքը երկիր
Քաղաքականություն
02.10.2024 | 14:58Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մուտքը երկիր՝ մեղադրելով նրան Թել Ավիվի նկատմամբ կողմնակալ լինելու մեջ, գրում է AP-ն։
Կացն ասել է, որ Անտոնիո Գուտերեշին հռչակել է «անցանկալի անձ»։
Լրատվամիջոցն ընդգծում է՝ այս քայլը խորացնում է Իսրայելի և ՄԱԿ-ի միջև առանց այն էլ սրված հակասությունը:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի