ՔՊ-ում արդարադատության նախարարի երեք թեկնածուի անուն է քննարկվել․ մեծ են Արփի Դավոյանի շանսերը

Լուրեր

08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Բոլորը

Այսօր տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են արդարադատության նախարարի թեկնածություններ: Այս մասին հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։ Նիստը վարել է վարչապետ, կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։

Factor.am-ին մանրամասներ են հայտնի դարձել փակ քննարկումից։ Մասնավորապես, Factor.am-ին ՔՊ-ի առանցքային դեմքերից մեկը փոխանցեց, որ նախարարի երեք թեկնածու է քննարկվել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն առաջարկել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունը։ Factor.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի առաջարկից հետո Ալեքսանյանն ու Պապիկյանը իրենց առաջադրած թեկնածուներին չեղարկել են՝ նշելով, որ աջակցում են Սիմոնյանի առաջարկած թեկնածուին։

Վերջնական որոշում, սակայն, ՔՊ-ականները չեն կայացրել։ ՔՊԿ վարչության հաջորդ նիստին՝ մյուս երեքշաբթի, Արփի Դավոյանի թեկնածության հարցը կդնեն քվեարկության, եթե մեծամասնությունը կողմ լինի, նա կնշանակվի նախարար։

Թեմայի շուրջ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց ՔՊԿ վարչության փոխնախագահ Վահանգն Ալեքսանյանից։ Նա առանց մասնավորեցնելու նշեց, որ տեղեկատվության որոշ մասը համապատասխանում է իրականությանը, իսկ մի մասը չի համապատասխանում։ Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք ինքը, օրինակ, առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը, Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ պաշտոնական հաղորդագրությունից զատ մամուլի համար այլ տեղեկություն չեն տրամադրում։ «Ինչ-որ մի մասը հերքելը՝ նշանակում է ինչ-որ մի մասը հաստատել, իսկ դա էթիկական նորմերի խախտում է, հակասում է մեր վարչության նիստերի խորհրդապահական ռեժիմին»,- ասաց իշխող ուժի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 1-ին ազատման դիմում է ներկայացրել։ ՔՊ-ական պատգամավորները, որոնց թվում են Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը նախորդ շաբաթ ստորագրահավաք էին սկսել Մինասյանին հեռացնելու հարցով։ Ստորագրահավաքին միացել էր նաև պատգամավոր Արսեն Թորոսյանը, ընդհանուր 27 պատգամավոր։
Պատգամավորների հիմնավորումն այն է, որ քաղաքացիները բողոքում են արդարադատության ոլորտում առակա խնդիրներից։ Արփի Դավոյանն էլ իր հերթին հայտարարել է, որ նախարարը պետք է լինի ՔՊԿ անդամ։ Նշենք, որ Դավոյանը կուսակցական է։

Նարեկ Կիրակոսյան