ՔՊ-ում հակասում են միմյանց. պառլամենտականները Փաշինյանի հետ քննարկե՞լ են Մինասյանի դեմ քայլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
Բոլորը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է գրել։ Դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների ստորագրահավաքը Մինասյանի պաշտոնանկության պահանջով։ Մինասյանն այսօր ֆեյսբուքյան էջում հեգնանքով գրել էր՝ որոշել է միանալ իր պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին։

Գրիգոր Մինասյանը և ՔՊ-ական պատգամավորնեը միմյանց հասցեին հրապարակային քննադատություն սկսեցին հնչեցնել սեպտեմբերի 6-ին նախարարի տեղակալի պաշտոնում Սիրվարդ Գևորգյանի նշանակումից հետո։ Գևորգյանին Նիկոլ Փաշինյանն էր նշանակել այդ պաշտոնում՝ ազատելով գերատեսչության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Նշանակումից ժամեր անց համացանցում տարածվեց Սիրվարդ Գևորգյանի, Ռոբերտ Քոչարյանի դստեր՝ Գայանե Քոչարյանի և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի լուսանկարը։ Այն արված է Քոչարյանի գրքի շնորհանդեսին։

Սիրվարդ Գևորգյանը ֆեյսբուքում արձագանքեց իրեն ուղղված քննադատություններին՝ պարզաբանելով, որ եղել է Քոչարյանի դստեր համակուրսեցին և միջոցառմանն այլ ուսանողական ընկերների հետ մասնակցել է 2019 թվականին։ Չնայած Գևորգյանը գրառմամբ էլ հավատարմության երդում էր տվել Նիկոլ Փաշինյանին, բայց դա, այսպես ասած, չփրկեց նրան։ Սեպտեմբերի 26-ին վերջինս հայտարարեց աշխատանքից ազատվելու մասին։

Գրիգոր Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրեց արդեն նախկին տեղակալի հրաժարականի տեքստը և ուղիղ մեղադրանքներ հնչեցրեց՝ իշխող խմբակցության պատգամավորներին ուղղված։

Խորհրդարանից Մինասյանին պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը՝ կասկածներ հայտնելով, թե նախարարը Սահմանադրությանը չի տիրապետում։

Հայտնի դարձավ նաև, որ ՔՊ-ական պատգամավորները Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Խմբակցությունում ստորագրահավաք է սկսվել Գրիգոր Մինասյանին անվստահություն հայտնելու հարցով։ Իշխող խմբակցությունից Factor TV-ի աղբյուրները հայտնեցին, որ նախաձեռնողները եղել են Անդրանիկ Քոչարյանը, Արփի Դավոյանը և Լուսինե Բադալյանը։

Ոլորտին առանձնապես չտիրապետող Բադալյանի համար, սակայն, արդարադատության ոլորտի խնդիրներն ակնառու են։ Իսկ ՔՊ խմբակցության պատգամավորները քաղաքական կամք կունենա՞ն՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ նա կյանքի չի կոչել նախընտրական բազմաթիվ խոստումներ։ Բադալյանն ասում է՝ ոչ։

Գրիգոր Մինասյանի մեղադրանքերի ֆոնին, թե խարդավանքներ կան իր դնեմ, այսօր ՔՊ-ականները որևէ բովանդակային պատճառ չէին նշում, թե ինչով չի գոհացնում իրենց Մինասյանի աշխատանքը։ Արդարադատության ոլորտի բացերից մտահոգված մեկ այլ պատգամավոր՝ Արփի Դավոյանն էլ խուսափեց հստակ մատնանշել խնդիրները։ Նա հստակեցնում է միայն մեկ հարց՝ հաջորդ նախարարը պետք է բացառապես ՔՊԿ անդամ լինի։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տեղյակ եղել է, որ խմբակցությունը Մինասյանի դեմ ստորագրահավաք է սկսել։ Պառլամենտարիզմի արժեքները մատնանշող Լուսինե Բադալյանի համար այս հարցը վիրավորական էր։

Մինչ Լուսինե Բադալյանն ամաչում է լրագրողի հարցից, հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը խոստովանել էր, որ թեման քննարկվել է Նիկոլ Փաշինյանի հետ։

Թե ինչպես կվարվի Նիկոլ Փաշինյանը Գրիգոր Մինասյանի դիմումի հետ, առայժմ անհայտ է։ Կառավարության կայքում Գրիգոր Մինասյանին նախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ 2022-ի դեկտեմբերին նախարար նշանակված Մինասյանը ՀՀԿ նախկին անդամ է, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրը։ Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանն արդեն մի քանի տարի է՝ հետախուզման մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան