Մատներս կտրել են, որ պրոթեզավորեն․ Արցախի բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց պատճառը անհայտ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023-ի սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով Գևորգ Գասպարյանը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել։ Արցախի հայերն Ադրբեջանի հարձակումից հետո բռնել էին գաղթի ճամփան, բայց ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ մնալուց հետո մեքենաների համար վառելիք գտնելը բարդ խնդիր էր։ Տուն ու տեղ կորցրած արցախցիներին այդ օրը ևս մեկ դաժան լուր ցնցեց՝ վառելիքի պահեստի պայթյունը 218 մարդու կյանք է խլել։ Հիմնականում՝ վարորդներ, որոնք եկել էին ՀՀ հասնելու համար վառելիք հայթայթելու։

120 մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել, հիմնականում՝ այրվածքների տեսքով։ Նրանցից ոմանք մինչև օրս շարունակում են վերականգնողական բուժումը։

Բուժառուներն ամեն օր այցելում են Առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», անցնում կինեզոթերապիա և ֆիզոթերապիա։ Կենտրոնում վերականգնողական բուժում է ստանում 10 պացիենտ:

Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը նշում է՝ բուժհաստատություն տեղափոխված հիվանդների 50 տոկոսը ծանր վիճակում է եղել, վերքերը՝ խորը, վնասվածքների մակերեսը՝ մեծ։ Վերականգնողական բուժման փուլերից հետո բժիշկը գնահատում է բուժառուի վիճակը և նոր միայն կատարվում է պլաստիկ վիրահատություն։

Պայթյունից անգամ 1 տարի անց տուժածները չեն մոռանում այդ օրվա սարսափը։ Իսկ ինչի՞ց կարող էր լինել պայթյունը, դեռևս միայն բացառում են մինչ այս հնչած վարկածները։ Մեկ տարի անց հարցի պատասխանը չունեն նաև իրավապահները։

Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին միայն, որ պայթյունի գործով կա նախաձեռնված քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։ Սակայն այս փուլում նախաքննության տվյալների մասին տեղեկատվություն չի հրապարակվում, ըստ իրավապահ կառույցի՝ նախաքննության շահերից ելնելով։ Մինչ օրս հայտնի չէ նաև առնվազն 21 անձի ճակատագիրը․նրանք չկան ո՛չ վիրավորների, ո՛չ էլ զոհերի ցանկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան