Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» հոկտեմբերի 2-ին կկայանա Ազգերի լիգայի B լիգայի B2 խմբի երրորդ տուրի Հունգարիա-Վրաստան հանդիպումը։ Տեսուչը ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանն է, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հոկտեմբերի 3-ին Լորյանի «Մուստուար» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի C խմբի Ֆրանսիա-Լյուքսեմբուրգ հանդիպումը։ Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, օգնականները՝ Ատոմ Սևգուլյանը և Վանիկ Սիմոնյանը։ Չորրորդ պաշտոնյան Զավեն Հովհաննիսյանն է։

